Գլխավոր տեղեկություն
Номер
N 1646-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.12.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.12.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2017
Дата вступления в силу
21.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1646-Ա

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 1279169136 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ որոշման հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1646-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Չափի միավորը

Տրամագիծը

Երկարությունը կամ քանակը

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

1.

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնք՝

         

1)

գյուղ Վահրավար, Մեղրի քաղաքի բարձր ճնշման կողմնատար գազատար

մ

d=168.3

1061

02102017-09-0029

 

2)

գազաբաշխիչ կայանի սարքերի և սարքավորումների համալիր

հատ

 

1

 

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի պահանջվում:

2.

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Մեղրի քաղաք՝

         

1)

ցածր ճնշման գազատարներ

գծմ

d=20-159 մմ

15517.5

02102017-09-0030

 

2)

միջին ճնշման գազատարներ

գծմ

d=57-219.1 մմ և ստորգետնյա Պէ d=60 մմ

4120

 

3)

սնող միջին ճնշման գազատարներ

գծմ

d=219.1 մմ, d=325 մմ և ստորգետնյա Պէ d=225 մմ

6904

 

4)

գլխամասային հաշվիչ հանգույց` G-650

հատ

 

1

 

Գազատարների բաղկացուցիչ մասեր են և առանձին պետական գրանցում չեն պահանջում:

5)

պահարանային գազակարգավորիչ (ՊԳԿԿ)

հատ

 

8

 

3.

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Ագարակ քաղաքի գազամատակարարման ցանց՝

         

1)

ցածր ճնշման գազատարներ

մ

d=32-159 մմ

2845

02102017-09-0028

 

2)

միջին ճնշման գազատարներ

մ

d=57-219.1 մմ, ստորգետնյա d=222 մմ, d=159 մմ

1890

 

3)

պահարանային գազակարգավորիչ
(ՊԳԿ) ուղղ.

հատ

 

4

 

Գազատարների
բաղկացուցիչ
մասեր են և առանձին
պետական գրանցում
չեն պահանջում։

4.

Այլ նյութական արժեքներ

 

 

 

 

 

1)

գազի կենցաղային հաշվիչներ G-4

հատ

 

1500

 

Իրավունքների պետական
գրանցում չի պահանջվում։

2)

խցանային փականներ
Pn=0.01 MPa
Դպ 20 մմ

հատ

 

5122

 

Իրավունքների պետական
գրանցում չի պահանջվում։

 Ընդամենը՝ 1279169136 դրամ հաշվեկշռային արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան