Գլխավոր տեղեկություն
Номер
N 1313-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.10.2017
Дата вступления в силу
21.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1313-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Թվային Հայաստան» հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2017 թվականին հատկացնել 39,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Թվային Հայաստան» հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 20

Երևան