ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2017 թվականի N 1207-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Նաիրիտ» գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում պահեստավորված վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծման, ոչնչացման և պահպանման վերաբերյալ գործնական առաջարկություն ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 3-ամսյա ժամկետում միջազգային փորձագետների հետ համատեղ իրականացված գույքագրման արդյունքների հիման վրա ներկայացնել գործնական առաջարկություն «Նաիրիտ» գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում պահեստավորված վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծման, ոչնչացման և պահպանման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 20 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Նազարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր | |
Լ. Գաբրիելյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի այլ ստորաբաժանումներ գործուղված աշխատակիցների բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ | |
Ն. Բակունց |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Ալեքսանդրյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ | |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական | |
Հ. Հարությունյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ | |
Ռ. Սաղաթելյան |
- «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, մասնագետ (համաձայնությամբ) | |
Վ. Մխիթարյան |
- «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների տեղակալ, տեխնիկական բաժնի պետ, մասնագետ (համաձայնությամբ) | |
Կ. Ասատրյան |
- «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ (համաձայնությամբ) | |
Վ. Թոփուզյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի և դեղագործության գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր) (համաձայնությամբ) | |
Գ. Թորոսյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ (դոկտոր, պրոֆեսոր) (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |