Գլխավոր տեղեկություն
Номер
N 1310-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2017
Дата вступления в силу
20.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1310-Ա

 

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ ու 605-րդ հոդվածներով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկելու նպատակով` որպես նվիրաբերություն ընդունել «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող` Շորժա-Վարդենիս վազուրդի 138կմ պկ9 և 139կմ պկ3 հատվածում տեղադրված սլաքային փոխադրիչները (այսուհետ` գույք)՝ յուրաքանչյուրը 235638 դրամ մնացորդային արժեքով, և դրանք հետագա շահագործման ու պահպանման նպատակով ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը, նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընդգրկել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում` հանդես գալով կոնցեդենտի անունից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան