Գլխավոր տեղեկություն
Номер
N 1297-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1034
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2017
Дата вступления в силу
26.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած` սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների կողմից ուսման ծախսերի փոխհատուցման կարգը, չափը, ժամկետները և սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ղեկավարի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 324-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում և 1-ին կետի 2-րդ ենթակետում «սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացու» բառերը փոխարինել «նպատակային ուսուցմամբ ուսանողի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետում «Բուհ ընդունված սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես այդտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու» բառերը փոխարինել «նպատակային ուսուցմամբ ուսանողի» բառերով,

բ. 3-րդ և 4-րդ կետերում «5 տարի» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. վերնագրում «Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես այդտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու» բառերը փոխարինել «նպատակային ուսուցմամբ ուսանողի» բառերով,

բ. նախաբանում «սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացին» բառերը փոխարինել «նպատակային ուսուցմամբ ուսանողը» բառերով,

գ. 2.1-ին կետում «բուհ ընդունված սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես այդտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն» բառերը փոխարինել «սովորողին» բառով.

դ. 3.3-րդ կետի «զ» և «է» ենթակետերում «5 տարի» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 19
Երևան