Գլխավոր տեղեկություն
Номер
N 1271-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2018-22.03.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1018
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1271-Ն

 

ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՃՇՏՎԱԾ) ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 456-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1271-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՃՇՏՎԱԾ) ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններին և դեբետային գումարներին համապատասխանող՝ մինչև 2018 թվականը գործող օրենսդրությամբ սահմանված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հարցերի վրա:

3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին համապատասխան՝ բացառությամբ «գերավճար» և «գերավճարից տարբերվող գումար» հասկացությունների, որոնք կիրառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2.1-ին կետով տրված սահմանումներին համապատասխան:

4. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը հաշվառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով` գանձապետարանի կողմից վարվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում: Ընդ որում՝

1) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները սահմանված կարգով հաշվանցվում (մարվում) են գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.

2) սույն կարգի 7-րդ կետում նշված դեբետային գումարները միասնական հաշվում չեն հաշվառվում (միասնական հաշվին չեն փոխանցվում): Այդ գումարի հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները միասնական հաշվում առկա գումարների բացակայության դեպքում հաշվանցվում (մարվում) են առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (առանց միասնական հաշվին փոխանցելու)՝ բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքի.

3) 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկներով առկա՝ ավելացված արժեքի հարկի դեբետային գումարները սահմանված կարգով հաշվանցվում կամ վերադարձվում են առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում):

5. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջանների (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող հարկի (վճարի) գումարները, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարները, շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների կանխավճարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով, ընդ որում՝

1) առաջացող հարկի (վճարի) գումարները և դեբետային գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով` հարկային հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման ամսաթվով.

2) 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար ակցիզային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի հունվարի 20-ը (ներառյալ).

3) 2017 թվականի համար հարկային գործակալների ոչ ռեզիդենտի շահութահարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 20-ը (ներառյալ).

4) 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը (ներառյալ):

6. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի վճարումների վերջնաժամկետը սահմանվում է մինչև 2018 թվականի հունվարի 20-ը (ներառյալ):

7. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված)՝

1) առաջացող հարկի (վճարի) գումարները և դեբետային գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով.

2) առաջացող շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների կանխավճարների գումարները հաշվարկվում (կամ վերահաշվարկվում) և հաշվառվում (շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով, իսկ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից 2017 թվականի յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու դեպքում շահութահարկի կանխավճարները հաշվարկվում (կամ վերահաշվարկվում) և հաշվառվում (շահութահարկի անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով.

3) վերահաշվարկված մնացորդներն անձնական հաշվի քարտում հաշվառվում են հաշվարկը (այդ թվում` ճշտված) ներկայացվելու ամսաթվով.

4) առաջացած հարկի (վճարի) գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով՝

ա. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը տույժերը հաշվարկվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով,

բ. 2018 թվականի հունվարի 1-ից տույժերը հաշվարկվում են օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով (առկա գերավճարները հաշվի չեն առնվում),

գ. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սկսված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեռևս չավարտված տույժերի հաշվարկումը 2018 թվականի հունվարի 1-ից շարունակվում է 0.075 տոկոսով՝ մինչև հաշվարկման 365-րդ օրը լրանալը:

8. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սկսված և չավարտված հարկային ստուգումները, հարկային ուսումնասիրությունները և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող այլ գործողություններ շարունակվում են, և դրանց արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2021, N 808-Ն 31.05.2021, N 1271-Ն
12.03.2020, N 282-Ն 21.03.2020, N 1271-Ն
06.03.2018, N 242-Ն 22.03.2018, N 1271-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան