Գլխավոր տեղեկություն
Номер
N 1180-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.13/61(1336) Հոդ.961
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2017
Дата вступления в силу
23.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1180-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 680-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ լրացումները՝

1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում՝ նոր կառուցված (այդ թվում՝ վերակառուցված, վերականգնված, արդիականացված, ուժեղացված, ընդլայնված) կամ նոր առաջացած շենքերի, շինությունների համար գնահատություններ կատարելու նպատակով տեղեկությունները կարող են ներկայացվել նաև համաձայնեցված նախագծի և ավարտական ակտի կրկնօրինակի տեսքով:».

2) 6-րդ կետը «հատակագծերը և բնութագրերը» բառերից հետո լրացնել «կամ համաձայնեցված նախագծի և ավարտական ակտի կրկնօրինակները» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 2
Երևան