Գլխավոր տեղեկություն
Номер
N 1266-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1013
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1266-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասը և 296-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1266-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ պետական ռեգիստրի գործակալություն) կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Պետական ռեգիստրի գործակալության կողմից հարկային մարմին տեղեկությունները ներկայացվում են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) ընթացքում առցանց ռեժիմով՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան, բացառությամբ N 1 ձևի 1-ին կետի 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով և 3-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունների: Տեղեկություններն ստացվելուց հետո հարկային մարմինը պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրում է գրանցվող (հաշվառվող) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ-ն և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

3. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկությունների N 1 ձևի 1-ին կետի 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով և 3-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են առցանց ռեժիմով՝ անմիջապես՝ պետական գրանցման (հաշվառման) պահին:

4. Տեղեկությունների փոփոխության դեպքում դրանք ներկայացվում են փոփոխության գրանցման օրը՝ առցանց ռեժիմով՝ անմիջապես:

5. Կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերի՝ սույն կարգի N 2 ձևի ցանկին համապատասխան տեսաներածված տարբերակները, ինչպես նաև դրանց փոփոխությունները (այսուհետ՝ փաստաթղթեր) պետական գրանցման օրը պետական ռեգիստրի գործակալության կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրվում են հարկային մարմնին: Փաստաթղթերը ներկայացվում են առցանց ռեժիմով:

6. Սույն կարգին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

1. Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների պետական գրանցման մասին հարկային մարմին ներկայացվում են`

1) կազմակերպության անվանումը կամ ֆիրմային անվանումը.

2) կազմակերպական-իրավական ձևը.

3) կազմակերպության պետական գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) հիմնադրման եղանակը.

5) կազմակերպության կոդը (ՁԿԴ).

6) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների) կազմը (տեղեկատվության առկայության դեպքում) և տեղեկություններ նրանց մասին (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի համարը, առկայության դեպքում նաև` ՀՎՀՀ-ն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն).

7) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում մասնակիցների ներդրումների չափը՝ արտահայտված տոկոսներով կամ մասերով.

8) կազմակերպության գտնվելու վայրը (փոստային հասցեն), առկայության դեպքում` հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

9) տեղեկություններ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի համարը), առկայության դեպքում` հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

10) գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի.

11) կազմակերպության գործունեության ժամկետը, եթե այն ստեղծված է որոշակի ժամանակով.

12) տեղեկություններ վերակազմակերպման մասին (այդ թվում` իրավանախորդ և իրավահաջորդ կազմակերպությունների անվանումները, պետական գրանցման համարները, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ները).

13) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցամատյանում գրառվող տեղեկությունները, այդ թվում՝ գրառման ամսաթիվը).

14) լուծարման պետական գրանցման (գործունեության դադարման) դեպքում` պետական գրանցման ամսաթիվը.

15) տեղեկություններ կազմակերպության ռեդոմիցիլացման մասին:

2. Հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն սույն ցանկի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները, իսկ կուսակցությունների համար՝ 1-ին կետի 6-րդ ենթակետում նշվում են միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, առկայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը):

3. Պետական ռեգիստրի գործակալությունն անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման մասին հարկային մարմնին տրամադրում է`

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

2) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.

3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի համարը.

4) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրված).

5) հաշվառման և բնակության վայրը (եթե տարբերվում է հաշվառման վայրից), առկայության դեպքում` հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

6) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն (առկայության դեպքում).

7) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա գործունեության տեսակները.

8) տեղեկություն պետական հաշվառումից հանելու վերաբերյալ.

9) պետական հաշվառումից հանելու ամսաթիվը.

10) եթե անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա նաև՝ տվյալ անձի քաղաքացիությունը:

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Պետական ռեգիստրի գործակալությունը կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) մասին հարկային մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) կազմակերպության կանոնադրությունը.

2) եթե հիմնադրման միջոցով ստեղծված կազմակերպության հիմնադիրն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները).

3) վերակազմակերպման դեպքում ներկայացված փոխանցման ակտը կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

4) լուծարման հաշվեկշիռը.

5) օտարերկրյա կազմակերպության ռեդոմիցիլացման արդյունքում կազմակերպության նախնական գրանցման համար օրենքով սահմանված փաստաթղթերը.

6) դատարանի վճռով լուծարման դեպքում` դատարանի վճիռը և դատարանի որոշումը.

7) սնանկության հետևանքով հաշվառումից հանելու դեպքում՝ դատարանի որոշումը.

8) անհատ ձեռնարկատիրոջ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը: