Գլխավոր տեղեկություն
Номер
N 1265-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1012
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1265-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել համատեղ համալիր հարկային ստուգումներին լիազոր մարմինների (պաշտոնատար անձանց) մասնակցության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1265-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ) ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային և լիազոր մարմինների հսկողության շրջանակներում համատեղ համալիր հարկային ստուգումներին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 4-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմինների (պաշտոնատար անձանց) մասնակցության հետ կապված հարաբերությունները:

2. Լիազոր մարմինները (պաշտոնատար անձինք) համալիր հարկային ստուգմանը կարող են ներգրավվել և մասնակցել ինչպես դրա սկզբից, այնպես էլ ստուգման ընթացքում:

3. Համատեղ համալիր հարկային ստուգումներին լիազոր մարմինների (պաշտոնատար անձանց) մասնակցության հիմք կարող են հանդիսանալ, մասնավորապես՝

1) հարկային օրենսդրության հնարավոր խախտումների վերաբերյալ տվյալների առկայությունը և դրանց՝ համապատասխան լիազոր մարմինների (պաշտոնատար անձանց) հետ համատեղ ստուգման անհրաժեշտությունը.

2) հարկային հսկողության առանձին միջոցառումներին համապատասխան լիազոր մարմինների (պաշտոնատար անձանց) մասնակցության անհրաժեշտությունը.

3) համալիր հարկային ստուգման իրականացումը լիազոր մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում համատեղ համալիր հարկային ստուգում իրականացնելու համար ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր զեկուցագրի հիման վրա հարկային մարմնի ղեկավարը գրավոր դիմում է համապատասխան լիազոր մարմին՝ նշելով՝

1) հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն (ՀՎՀՀ-ները), գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀՀ-ն, հաշվառման վայրը.

2) համալիր հարկային ստուգմանը համապատասխան լիազոր մարմնի (պաշտոնատար անձանց) մասնակցության անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները.

3) ստուգումն սկսելու (ենթադրվող) ժամկետը:

5. Լիազոր մարմինները պատասխանում են հարկային մարմնին՝ սույն կարգի 4-րդ կետում նշված հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով՝

1) ստուգմանը մասնակցելու համար առաջարկվող պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը, կամ

2) ստուգմանը մասնակցելուց պատճառաբանված մերժում` իրենց լիազորությունների շրջանակներում ստուգման անհնարինության կամ իրենց (պաշտոնատար անձանց) մասնակցության անհրաժեշտության բացակայության հիմնավորմամբ:

6. Լիազոր մարմինների պաշտոնատար անձինք (այդ թվում՝ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում) համալիր հարկային ստուգման աշխատանքներին մասնակցում են օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարագրի կամ 6-րդ մասով նախատեսված հրամանի հիման վրա, որում նշվում են նաև համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա համատեղ համալիր հարկային ստուգմանը ներգրավված պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը:

7. Համատեղ համալիր հարկային ստուգումների ընթացքում ստուգումն իրականացնող հարկային և լիազոր մարմինների պաշտոնատար անձինք գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում: Համատեղ համալիր հարկային ստուգում իրականացնող հարկային և լիազոր մարմինների պաշտոնատար անձինք ստուգման շրջանակներում՝

1) իրարից անկախ են օրենքով նախատեսված հսկողության միջոցների և մեթոդների ընտրության հարցում, միաժամանակ,

2) միմյանց հետ համաձայնեցնում են իրենց գործողությունների բնույթը:

8. Հարկային և լիազոր մարմինների կողմից համատեղ համալիր հարկային ստուգման արդյունքներն ամփոփվում են օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգով: Ստուգման ակտի նախագծում և (կամ) ակտում նշվում է նաև համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա համատեղ համալիր հարկային ստուգմանը մասնակցող պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը, ովքեր պարտավոր են ստորագրել ստուգման ակտի նախագիծը և (կամ) ակտը: Համատեղ համալիր հարկային ստուգմանը մասնակցող լիազոր մարմինների պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների շրջանակում իրականացված հսկողության արդյունքների վերաբերյալ կազմում են պաշտոնական եզրակացություն, որի՝ հարկային մարմնի կնքած պատճենը կցվում է ստուգման ակտի նախագծի հարկ վճարողի օրինակին և համարվում ստուգման ակտի անբաժանելի մաս:

9. Հարկային և լիազոր մարմինների կողմից իրականացված համատեղ համալիր հարկային ստուգման ակտն օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգով հարկ վճարողին ներկայացվելուց հետո դրա պատճենը հարկային մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համատեղ համալիր հարկային ստուգմանը մասնակցած համապատասխան լիազոր մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան