«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1792-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին»1 Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Գյումրի-1 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Գյումրի-2 տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Ամասիայի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Աշոցքի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոն» և «Սոցիալական ծառայության Մարալիկի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Գյումրի-2 սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Արթիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 04.06.15 N 582-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: 2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան: 3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: 5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցությունը: 6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա: 7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: 9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: 10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով: 11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը: 13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ: 14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 16:
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը: 16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝ ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում. բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ. գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն. դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները. ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը. զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ. է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը. ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին. թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին. ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ. ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: 17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը: (17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն) 18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը. բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները. գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը. դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը. ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ: 19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: 21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները: 22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ: 23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝ ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար. բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները. գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր. գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը. դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ. ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ. ե1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է. զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար. է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ. ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը. թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը. ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը. ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը. ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ. ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները. ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: (23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն) 24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները: (24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն) 25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն: 27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը: 28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները: 30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր: 32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը խմբ. 01.06.06 N 742-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, լրաց., փոփ. 10.12.09 N 1424-Ն) | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն Քաղաքաշինության վարչություն Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին Անձնակազմի կառավարման բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Ներքին աուդիտի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին (3-րդ կետը լրաց. 23.06.05 N 980-Ն, 27.10.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, փոփ., լրաց. 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 05.10.17 N 1233-Ն)
Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Արթիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն, 04.06.15 N 582-Ն) (հավելվածը լրաց. 23.06.05 N 980-Ն, փոփ. 29.12.05 N 2337-Ն, լրաց. 27.10.05 N 1833-Ն, փոփ. 29.06.06 N 928-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, փոփ., լրաց. 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 04.06.15 N 582-Ն, 05.10.17 N 1233-Ն) | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
|
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
1. |
«Վան» հյուրատան քարից տնակներ |
3 |
1187230 |
2. |
Գորգ «Էրեբունի» |
3 |
60013 |
3. |
Գորգ «Էրեբունի» |
2 |
69246 |
4. |
Գորգ «Էրեբունի» |
1 |
79592 |
5. |
Գորգ «Էրեբունի» |
1 |
33471 |
6. |
Գորգ «Էրեբունի» |
2 |
76600 |
7. |
Գորգ 2,5x3,5 |
3 |
197658 |
8. |
Գորգ |
7 |
115256 |
9. |
Գորգ՝ փոքր |
3 |
103869 |
10. |
Գորգ |
1 |
100022 |
11. |
Նախասրահի կահույք |
1 |
47472 |
12. |
Ննջասենյակի կահույք 1/3 |
1 |
41162 |
13. |
Ննջասենյակի կահույք 1/2 |
2 |
120641 |
14. |
Ննջասենյակի կահույք 1/4 |
1 |
47471 |
15. |
Նախասրահի կահույք (փափուկ կահույք) |
2 |
42163 |
16. |
Նախասրահի կահույք (փափուկ կահույք) |
1 |
104253 |
17. |
Նախասրահի կահույք (փափուկ կահույք) 1/2 |
3 |
84249 |
18. |
Նախասրահի կահույք (փափուկ կահույք) |
3 |
35777 |
19. |
Կահույք «Մեչտա» 1/6 |
1 |
51984 |
20. |
Կահույք «Մեչտա» 1/7 |
5 |
277368 |
21. |
Կահույք ճաշասենյակի (թագավորական) |
1 |
183501 |
22. |
Կահույք ննջասենյակի (թագավորական) |
1 |
124642 |
23. |
Խոլ ԳՃՕ |
3 |
75016 |
24. |
Եռահայելի (տրիլյաժ) |
1 |
7309 |
25. |
Կահույքի լրակազմ |
1 |
36400 |
26. |
Կահույքի լրակազմ |
1 |
16600 |
27. |
Կահույք պատ |
1 |
68900 |
28. |
Փափուկ կահույք |
1 |
287387 |
29. |
Գրասեղան՝ հատուկ |
1 |
83975 |
30. |
Գրասեղան՝ դիմադիրով |
1 |
88877 |
31. |
Գրասեղան՝ դիմադիրով |
1 |
37000 |
32. |
Գրասեղան՝ 2 դարակաշարով |
1 |
11940 |
33. |
Գրասեղան՝ սովորական |
1 |
17690 |
34. |
Գրասեղան՝ 4 կտորից |
1 |
38500 |
35. |
Գրասեղան՝ հատուկ |
1 |
28300 |
36. |
Գրասեղան՝ հատուկ |
1 |
29000 |
37. |
Գրասեղան՝ հատուկ |
2 |
61722 |
38. |
Գրասեղան՝ 2 դարակաշարով |
1 |
21270 |
39. |
Գրասեղան՝ դիմադիրով |
1 |
21100 |
40. |
Գրասեղան՝ հատուկ |
1 |
35700 |
41. |
Գրասեղան՝ հատուկ |
1 |
44200 |
42. |
Գրասեղան՝ հատուկ դիմադիրով |
1 |
30861 |
43. |
Գրասեղան՝ հատուկ դիմադիրով |
2 |
40700 |
44. |
Գրասեղան՝ 2 դարակաշարով |
1 |
20350 |
45. |
Գրասեղան՝ հատուկ |
1 |
21756 |
46. |
Գրասեղան՝ դիմադիրով |
1 |
30914 |
47. |
Գրասեղան հատուկ դիմադիրով |
1 |
30991 |
48. |
Գրասեղան՝ 2 դարակաշարով |
1 |
21100 |
49. |
Դիմադիր սեղան |
1 |
47358 |
50. |
Դիմադիր սեղան |
2 |
70070 |
51. |
Նիստերի սեղան, ամբիոն |
1 |
35035 |
52. |
Բազկաթոռ |
1 |
12081 |
53. |
Երկաթյա պահարան |
2 |
53900 |
54. |
Երկաթյա պահարան |
1 |
9465 |
55. |
Երկաթյա պահարան |
1 |
21200 |
56. |
Գրապահարան |
1 |
12900 |
57. |
Գրապահարան |
3 |
16200 |
58. |
Գրապահարան |
1 |
6500 |
59. |
Գրապահարան |
1 |
36435 |
60. |
Գրապահարան |
1 |
26400 |
61. |
Գրապահարան |
1 |
22400 |
62. |
Գրապահարան |
2 |
48978 |
63. |
Գրապահարան |
1 |
63700 |
64. |
Պատի պահարան |
1 |
162000 |
65. |
Զգեստապահարան |
1 |
39200 |
66. |
Զգեստապահարան |
3 |
38700 |
67. |
Պահարան մատուցողի |
2 |
29375 |
68. |
Տպագրական մեքենա՝ հայերեն |
1 |
23850 |
69. |
Տպագրական մեքենա՝ ռուսերեն |
1 |
23850 |
70. |
Տպագրական մեքենա՝ հայերեն |
1 |
37200 |
71. |
Տպագրական մեքենա՝ հայերեն |
1 |
23600 |
72. |
Տպագրական մեքենա՝ հայերեն |
1 |
37000 |
73. |
Տպագրական մեքենա (Յատրան) |
1 |
49524 |
74. |
Տպագրական մեքենա (Յատրան) |
1 |
22500 |
75. |
Տպագրական մեքենա՝ հայերեն |
3 |
42068 |
76. |
Տպագրական մեքենա՝ ռուսերեն |
1 |
13466 |
77. |
Տպագրական մեքենա՝ հայերեն |
1 |
57800 |
78. |
Էլ. սալիկ 2 տեղ. |
1 |
8309 |
79. |
Լվացարան՝ 2 տեղանի |
1 |
7694 |
80. |
Ջահ |
2 |
42530 |
81. |
Ջահ՝ բյուրեղապակյա |
14 |
204660 |
82. |
Ջահ՝ բյուրեղապակյա |
3 |
46625 |
83. |
Զինանշան |
1 |
42223 |
84. |
Զինանշան |
1 |
42000 |
85. |
Բազմոց-բազկաթոռի լրակազմ |
1 |
36735 |
86. |
Սառնարան «Սնեժինկա» |
4 |
47702 |
87. |
Սառնարան «Ապշերոն» |
1 |
10381 |
88. |
Սառնարան |
4 |
292372 |
89. |
Սառնարան (Սարատով-1225M) N12459 |
1 |
120988 |
90. |
Սառնարան՝ ճաշարանի |
1 |
20100 |
91. |
Վաճառասեղան-սառնարան |
1 |
35882 |
92. |
Հեռուստացույց «Գորիզոնտ» |
2 |
55396 |
93. |
Հեռուստացույց «Բերյոզա» |
1 |
27698 |
94. |
Հեռուստացույց «Ռուբին» |
1 |
53600 |
95. |
Փոշեծծիչ |
1 |
9766 |
96. |
Հեռախոս ԿՏ-151 (ներքին) |
1 |
55404 |
97. |
Հեռախոսասարք |
1 |
70700 |
98. |
Ռադիոկայան (ռացիա) |
1 |
129122 |
99. |
Միացման սարք |
1 |
55556 |
100. |
Երկարացման սարք |
1 |
30000 |
101. |
Բազմացնող (ռոտատոր) մեքենա |
1 |
33100 |
102. |
Սելեկտոր |
1 |
120000 |
103. |
Սելեկտոր |
1 |
72300 |
104. |
Սելեկտոր |
1 |
102000 |
105. |
Սելեկտոր |
1 |
33886 |
106. |
Սելեկտոր |
1 |
20113 |
107. |
Օդափոխիչ |
2 |
464084 |
108. |
Օդափոխիչ |
2 |
65300 |
109. |
Օդափոխիչ |
1 |
30954 |
110. |
Օդափոխիչ |
1 |
|
111. |
Համակարգիչ |
1 |
700014 |
112. |
Համակարգիչ |
1 |
103750 |
113. |
Տրանսֆորմատոր |
1 |
20750 |
114. |
Ֆաքս |
1 |
7695 |
115. |
Պատճենահանման սարք «Canon» PC-6KE |
1 |
126000 |
116. |
Համակարգիչ |
2 |
982975 |
117. |
Լազերային տպիչ |
1 |
415752 |
118. |
Zip Drive կամ համարժեք |
1 |
60906 |
119. |
UP S-600 |
2 |
96391 |
120. |
Autoswitches 2Pc-1prn |
1 |
9533 |
121. |
Ֆաքսի հարթ թուղթ 9600 bod |
1 |
140349 |
122. |
Ֆոտոտպիչներ A4 ֆորմատ (12 էջ րոպեում) |
1 |
423696 |
123. |
Ֆաքս «Մուրատա - 5» |
1 |
514800 |
124. |
Պատճենահանման սարք |
1 |
1404000 |
125. |
Համակարգիչ (Ռոբոտրոն) |
1 |
65300 |
126. | Համակարգիչ XI-DA-456 БН |
1 |
504400 |
127. |
Համակարգիչ СМС 1427 X |
1 |
312000 |
128. |
Հեռաֆաքս «Մուրատա-5 ЖН |
1 |
748800 |
129. |
Պատճենահանման սարք «XD -104 2957716248» |
1 |
723600 |
130. |
Պատճենահանման սարք «Canon» |
1 |
276200 |
131. |
Պատճենահանման սարք |
1 |
310000 |
132. |
Էլ. ջեռուցիչ |
12 |
212620 |
133. |
Էլ. ջեռուցիչ (կախովի) |
1 |
2308 |
134. |
Էլ. հաշվիչ մեքենա |
1 |
45785 |
135. |
Էլ. հաշվիչ մեքենա |
1 |
6695 |
136. |
Հաշվիչ մեքենա |
2 |
28000 |
137. |
«Գազ 31-02» ավտոմեքենա 038 ԼԼ - 10 |
1 |
1994590 |
138. |
«Հոնդայի-Պոնի» ավտոմեքենա 426 ԼԼ - 01 |
1 |
3770000 |
139. |
«Հոնդայի - Ակցետ» ավտոմեքենա 266 ԼԼ - 01 |
1 |
4800000 |
140. |
«Գազ 24-10» ավտոմեքենա 205 ՏՍ - 45 |
1 |
207280 |
141. |
«Գազ 24-10» ավտոմեքենա |
1 |
207280 |
142. |
«Գազ 24-10» ավտոմեքենա 37-18 ԱԴՎ |
1 |
34000 |
143. |
«Վազ 21-21» ավտոմեքենա 258 ՏՍ - 46 |
1 |
702400 |
144. |
«Վազ 21-21» ավտոմեքենա 16-30 ԱԴՎ |
1 |
702410 |
145. |
«Վազ 21-06» ավտոմեքենա 76-80 ԱԴՎ |
1 |
638470 |
146. |
«Վազ 21-03» ավտոմեքենա 82-43 ԱԴՎ |
1 |
647310 |
147. |
«Վազ 21-63» ավտոմեքենա 45-01 ԱԴՎ |
1 |
649110 |
148. |
«ԻԺ 27-15» ավտոմեքենա 25-97 ԱԴՎ |
1 |
160000 |
149. |
«ԻԺ 27-15» ավտոմեքենա 82-02 ԱԴՎ |
1 |
427000 |
150. |
«ԻԺ 27-15» ավտոմեքենա 88-93 ԱԴՎ |
1 |
189400 |
151. |
«ԻԺ 27-15» ավտոմեքենա 92-67 ԱԴՎ |
1 |
32180 |
152. |
«ԻԺ 27-412» ավտոմեքենա 35-39 ԱԴՎ |
1 |
30840 |
153. |
«ՈՒԱԶ 31-512» ավտոմեքենա 37-31 ԱԴՎ |
1 |
1150000 |
154. |
Շրջանառու միջոցներ |
7206272 | |
155. |
Առողջապահության մասնաշենք փայտյա հավաքովի շինություն |
1 |
1964990 |
156. |
Առողջապահության մասնաշենք երկաթյա կոնստրուկցիաներով (հավաքովի շինություն) |
1 |
2381730 |
157. |
Ավստրիական երկհարկանի փայտյա տնակ (ժամանակավոր կացարան) |
1 |
37000000 |
158. |
Փայտյա տնակ բնակելի տիպի (արտասահմանյան) |
9 |
2700000 |
159. |
«Լենինական» հյուրանոց (2-րդ հարկ) |
1 |
8648000 |
160. |
«Վան» պանսիոնատ |
1 |
2702440 |
161. |
Շիրակի մարզի կիսակառույցներ |
143755440 | |
162. |
Գյումրու պետական մանկավարժական քոլեջ |
1 |
26406400 |
163. |
Ճարտարագիտական համալսարանի նախկին հանրակացարանի շենք |
1 |
11183700 |
164. |
Հայկաձորի դպրոց |
1 |
89000 |
165. |
Աղինի դպրոց |
1 |
11008000 |
166. |
Մարզային ենթակայության ճանապարհներ |
149769600 | |
167. |
(կետը հանվել է 29.06.06 N 928-Ն) | ||
168. |
(կետը հանվել է 29.06.06 N 928-Ն) | ||
169. |
Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք |
1549500 | |
170. |
Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք |
1885800 | |
171. |
Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք |
1976800 | |
172. |
Արթիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք |
2032600 | |
173. |
Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք |
1856800 | |
Ընդամենը |
456659494 |
(հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 29.06.06 N 928-Ն, 04.06.15 N 582-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|