Գլխավոր տեղեկություն
Номер
N 976-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2017
Дата вступления в силу
02.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2017 թվականի N 976-Ա

 

ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 2017 թվականի սեպտեմբերի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Յարոսլավի մարզ)՝ Յարոսլավի մարզի հայ համայնքի կողմից կազմակերպվող մշակութային միջոցառմանը մասնակցելու համար:

2. Աշոտ Ղահրամանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Յարոսլավի մարզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2017 թ. սեպտեմբերի 1

Երևան