ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2017 թվականի N 1147-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 892 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 892-Ա որոշման մեջ «արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|