Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 162-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.09.15/26(595).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
21.07.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
21.07.2017
Дата вступления в силу
21.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

      ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հուլիսի 2017 թ.

թիվ 162-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ա/Ձ ԱՆՈՒՇ ԶԱՔԱՐՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 633/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 32 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա/Ձ Անուշ Զաքարյան փոխանակման կետը 2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 19-ը անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի մարտի 3-ի թիվ 41-Ա որոշմամբ Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 633/1 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2017 թ. հուլիսի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան