ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2017 թվականի N 153-Ա
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 21-ի N 153-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
2. |
«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 14-րդ կետեր |
3. |
«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ |
4. |
«Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2017 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ կետեր, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր |
5. |
«Պետություն-մասնավոր գործընկերության գործարքների տեսակները, այդ գործարքների բնութագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև բնութագրերի կազմման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
2018 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ |
6. |
«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2017 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ |
7. |
«Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2017 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2017, N 1105-Ա | 03.10.2017, N 153-Ա | |
13.06.2017, N 572-Ա | 14.06.2017, N 153-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|