ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2017 թվականի N 1116-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն առնչվող համագործակցության հեռանկարները Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավարության հետ քննարկելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 15-17-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Ջուլֆա) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Սուրեն Կարայանինը, Արմեն Այվազյանինը, Աննա Օհանյանինը, Արման Աբրահամյանինը, Արտեմ Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Բադալյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Ջուլֆա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության՝ գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի N 1116-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-17-ը Իրանի Իսլամական Հանրապետություն ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար |
Ա. Այվազյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախա- |
Ա. Օհանյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի |
Ա. Աբրահամյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախա- |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Ա. Բադալյան |
- «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Ա. Դավթյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարա- |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|