Գլխավոր տեղեկություն
Номер
N 1116-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.10.2017
Дата вступления в силу
04.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2017 թվականի N 1116-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն առնչվող համագործակցության հեռանկարները Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավարության հետ քննարկելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 15-17-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Ջուլֆա) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Սուրեն Կարայանինը, Արմեն Այվազյանինը, Աննա Օհանյանինը, Արման Աբրահամյանինը, Արտեմ Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Բադալյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Ջուլֆա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության՝ գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 3
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1116-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-17-ը Իրանի Իսլամական Հանրապետություն ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
(պատվիրակության ղեկավար)

Ա. Այվազյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախա-
 րարության աշխատակազմի միջազգային տնտեսական
 համագործակցության վարչության պետ

Ա. Օհանյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
 մամլո քարտուղար

Ա. Աբրահամյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախա-
 րարության արարողակարգի պատասխանատու

Գ. Մելքոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի 
 սահմանակից երկրների վարչության խորհրդական

Ա. Բադալյան

- «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն 
 (համաձայնությամբ)

Ա. Դավթյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարա-
 րության աշխատակազմի գործերի կառավարման 
 վարչության վարորդ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան