ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2017 թվականի N 1299-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-լիբանանյան գործարար համաժողովին մասնակցելու և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 25-28-ը Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Սուրեն Կարայանինը, Զարմինե Զեյթունցյանինը, Արմեն Այվազյանինը, Էրիկ Գրիգորյանինը և Արամ Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լևոն Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մարտին Սարգսյանինը` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.
4) Արայիկ Խզմալյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Զբոսաշրջության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Վարդանյանի` Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ.նոյեմբերի 10-ի N 1299 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-28-Ը ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (պատվիրակության ղեկավար) |
Լ. Սարգսյան |
- ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը) |
Ս. Վարդանյան |
- ՀՀ պատվավոր հյուպատոս Դեր Զորում (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը) |
Զ. Զեյթունցյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը) |
Մ. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը) |
Ա. Այվազյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Է. Գրիգորյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական |
Ա. Խզմալյան |
- Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը) |
Ա. Վարդանյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության ներդրումային ծրագրերի և պետություն-մասնավոր գործընկերության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|