Գլխավոր տեղեկություն
Номер
N 1299-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.11.2017
Дата вступления в силу
11.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2017 թվականի N 1299-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-լիբանանյան գործարար համաժողովին մասնակցելու և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 25-28-ը Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Սուրեն Կարայանինը, Զարմինե Զեյթունցյանինը, Արմեն Այվազյանինը, Էրիկ Գրիգորյանինը և Արամ Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լևոն Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մարտին Սարգսյանինը` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.

4) Արայիկ Խզմալյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Զբոսաշրջության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Վարդանյանի` Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 10
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 10-ի N 1299
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-28-Ը ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (պատվիրակության ղեկավար)

 

Լ. Սարգսյան

- ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)

 

Ս. Վարդանյան

- ՀՀ պատվավոր հյուպատոս Դեր Զորում (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)

 

Զ. Զեյթունցյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)

 

Մ. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)

 

Ա. Այվազյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

 

Է. Գրիգորյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական

 

Ա. Խզմալյան

- Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)

 

Ա. Վարդանյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության ներդրումային ծրագրերի և պետություն-մասնավոր գործընկերության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան