Գլխավոր տեղեկություն
Номер
N 1519-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.12.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.13/74(1349).1 Հոդ.1248.6
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.12.2017
Дата вступления в силу
14.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

30 նոյեմբերի 2017 թվականի N 1519-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1016-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1016-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կարգի համաձայն՝ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների (այսուհետ` շահառու) բնակարանային ապահովությունը (այսուհետ` բնակարանային պայմանների բարելավում) իրականացվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 5

Երևան