ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2017 թվականի N 1164-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել փոփոխել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող (պետական ցուցիչը՝ 1.6.43)՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի N 48 հասցեում գտնվող՝ հանրապետական նշանակության հուշարձանի բնակելի ներքին տարածքները, մասնավորապես, միջհարկային ծածկերը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 26 Երևան |