Գլխավոր տեղեկություն
Номер
N 1129-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2017
Дата вступления в силу
16.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2017 թվականի N 1129-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք), օտարել դասական աճուրդով:

 2. Սահմանել ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը՝ համաձայն հավելվածի.

2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.

3) որ աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը` համաձայն հավելվածի.

4) որ աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) մեկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել աճուրդը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ աճուրդի հաղթողը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում.

4) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով սահմանված կարգով կազմակերպել նոր աճուրդներ` յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 60 տոկոսից.

5) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

 4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 15

Երևան

Հավելված 

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1129-Ա որոշման

 

 

Ց ա ն կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ օտարման ենթակա պետական գույքի

NN
ը/կ

Գույքի անվանումը

Գույքի հասցեն

Շենք, շինությունների մակերեսը
(քառ. մետր)

Գույքի գնահատված արժեքը
(դրամ)

Հողի կադաստրային արժեքը
(դրամ)

Վաճառքի մեկնարկային գինը
(դրամ)

Գույքի գնահատման ամսաթիվը

Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը
(դրամ)

1.

«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված Արտաշատի ծննդատան շենք

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց

7179.9

96 042 000

31 668 000

96 042 000

20.05.2017 թ.

100 000

2.

Պահեստ

քաղ. Երևան, Կենտրոն, Գետառ փողոց 4/2

364.2

36 656 300

55 313 700

36 656 300

16.06.2017 թ.

120 000

3.

Ոչ բնակելի տարածք

քաղ. Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 12

309.9

52 204 555

5 045 445.48 (բաժնային)

52 204 555

16.06.2017 թ.

80 000

4.

Ծանրոցային բաժանմունքի տարածք, հարթակ

քաղ. Երևան, Շենգավիթ, Սևանի փողոց 21/5

2144.1

973.5

33 497 413

92 422 587.6

33 497 413

23.08.2017 թ.

150 000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան