Գլխավոր տեղեկություն
Номер
N 1440-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (09.12.2017-01.04.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.29/71(1346) Հոդ.1192
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2017
Дата вступления в силу
09.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2017 թվականի N 1440-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված կիրառվող էլեկտրոնային հսկողության վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

2. Էլեկտրոնային հսկողության կիրառման ժամանակ օգտագործվում է էլեկտրոնային հսկողության միջոցների երկու տեսակ՝ գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող և ռադիոալիքային սարքավորումներ:

3. Բնակության վայրը չլքելու հետ կապված խափանման միջոցների վերահսկման դեպքում օգտագործվում են ռադիոալիքային սարքավորումներ՝ անձնական նույնականացման սարքը և ֆիքսված վերահսկման սարքակազմը: Օրենքով սահմանված էլեկտրոնային հսկողության այլ դեպքերում օգտագործվում են տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումներ՝ անձնական նույնականացման և GPS արբանյակային վերահսկողության սարքերը:

4. Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող անձնական նույնականացման սարքն ամրացվում է պրոբացիայի շահառուին (այսուհետ՝ շահառու), ֆիքսված վերահսկման սարքակազմը տեղադրվում է շահառուի բնակության վայրում, իսկ շարժական էլեկտրոնային սարքը՝ GPS արբանյակային վերահսկողության սարքը, տրամադրվում է շահառուին՝ իր մոտ կրելու նպատակով:

 

III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման և անվտանգության միջոցների կատարման հետ համակցված էլեկտրոնային հսկողություն կիրառելու մասին կամ պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող անձանց կամ այն անձանց նկատմամբ, որոնց պատժի կրումը հետաձգվել է, սահմանված վերահսկողության իրականացման ընթացքում էլեկտրոնային հսկողություն կիրառելու մասին դատական ակտն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պարզում է շահառուի գտնվելու վայրը, կապ է հաստատում նրա հետ, պատշաճ ծանուցում տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ բնակության վայրը չլքելու հետ կապված խափանման միջոցի դեպքում այցելում է շահառուի բնակության վայրը, կազմում շահառուի անձնական գործը, վերահսկողության պլանը և լրացնում հաշվառման քարտը:

6. Պրոբացիայի կենտրոնական մարմնի էլեկտրոնային վերահսկման կենտրոնի աշխատողը դատական ակտի օրինակն ստանալուց հետո էլեկտրոնային ծրագրում անհապաղ մուտքագրում է շահառուի անձնական գործի համարը, ստացման ամսաթիվը, շահառուի տվյալները, տարածքային բաժնի և գործը վարող ծառայողի տվյալները, դատական ակտում նշված էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու պայմանները, ժամկետը և հետագա հսկողության իրականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ, որից հետո էլեկտրոնային հսկողության սարքն ստացականով տրամադրվում է պրոբացիայի ծառայողին:

7. Էլեկտրոնային հսկողության միջոցներից անձնական նույնականացման սարքի կիրառման դեպքում պրոբացիայի ծառայողն այն ամրացնում է շահառուի ոտքին կամ ձեռքին, ֆիքսված վերահսկման սարքակազմը տեղադրում է բնակության վայրում, որը հնարավորություն է տալիս ստուգելու, թե, արդյո՞ք, շահառուն գտնվում է վերահսկվող տարածքի սահմաններում:

8. Էլեկտրոնային հսկողության սկիզբը հաշվվում է էլեկտրոնային հսկողության սարքը շահառուի մարմնին ամրացնելուց կամ նրա բնակության վայրում սարքակազմը տեղադրելուց և դրա մասին արձանագրություն կազմելուց հետո՝ համաձայն N 1 ձևի: Պրոբացիայի ծառայողը դրա մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում իրավասու մարմնին:

9. Էլեկտրոնային հսկողության միջոցներն ամրացնելուց հետո պրոբացիայի ծառայողը շահառուին պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանց խախտման դեպքում սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորման օգտագործման կարգը և դրա վնասման հետևանքները, ինչի մասին կազմվում է արձանագրություն՝ համաձայն N 1 ձևի, որի օրինակը տրվում է շահառուին:

10. Վերահսկման սարքակազմի ազդանշաններին հետևում է վերահսկման կենտրոնի աշխատողը:

11. Շահառուի կողմից էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման պայմանների խախտման դեպքում վերահսկման կենտրոնի աշխատողը դրա մասին տեղեկացնում է պրոբացիայի ծառայողին, ով միջոցներ է ձեռնարկում շահառուի կողմից սահմանափակումների կատարումն ապահովելու համար՝ կապ հաստատելով շահառուի հետ, իսկ կապի հաստատման անհնարինության դեպքում (եթե շահառուն հեռախոսազանգերին չի պատասխանում կամ տալիս է չհիմնավորված պարզաբանումներ) տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) կամ այլ համապատասխան մարմիններին և իր իրավասությունների սահմաններում աջակցություն ցուցաբերում:

12. Եթե շահառուի կողմից խախտումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամին, ապա վերահսկման կենտրոնի աշխատողն անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

13. Անհրաժեշտության դեպքում խախտումը գրանցվելուց հետո պրոբացիայի տարածքային բաժնի ծառայողը բնակության վայրը չլքելու հետ կապված խափանման միջոցների վերահսկման դեպքում այցելում է շահառուի բնակության վայրը, իսկ վարչական հսկողության դեպքում շահառուին հրավիրում է պրոբացիայի տարածքային բաժին և վերցնում բացատրություն:

14. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով սահմանված դեպքում պրոբացիայի շահառուի կողմից էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման պայմանների խախտման պարագայում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին նախազգուշացնում է իրավական հետևանքների մասին՝ համաձայն N 2 ձևի: Քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում պրոբացիայի ծառայողը խախտման մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում տեղեկացնում է վարույթն իրականացնող մարմնին:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված խախտումը՝ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով անհարգելի համարվելու դեպքում պրոբացիայի տարածքային բաժնի ծառայողը կազմում է արձանագրություն՝ համաձայն N 3 ձևի, և դատարան է ներկայացնում հիմնավորված միջնորդություն անվտանգության միջոցը փոխելու վերաբերյալ:

16. Էլեկտրոնային հսկողության սարքի վնասման կամ ոչնչացման դեպքում պրոբացիայի ծառայողը կազմում է արձանագրություն:

17. Դատական ակտով նախատեսված էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման ժամանակահատվածը լրանալուց հետո պրոբացիայի ծառայողն այցելում է շահառուի բնակության վայրը, իսկ վարչական հսկողության դեպքում շահառուին հրավիրում է պրոբացիայի տարածքային բաժին, հանում նրան ամրացված կամ վերջինիս բնակության վայրում տեղադրված էլեկտրոնային հսկողության միջոցը, էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին շահառուին տալիս տեղեկանք՝ համաձայն N 4 ձևի, և դրա մասին հայտնում է դատական ակտը կայացրած դատարան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան բժշկական կազմակերպության վարչակազմ կամ այլ հաստատություն:

 

IV. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

18. Էլեկտրոնային հսկողության ծառայությունները ֆինանսավորվում են դատական ակտով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ շահառուի միջոցների հաշվին։

19. Միջնորդություն ներկայացնողը դատարան է ներկայացնում առաջարկ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը շահառուի միջոցների հաշվին կիրառելու վերաբերյալ:

20. Շահառուի մոտ բավարար դրամական միջոցների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ էլեկտրոնային հսկողության կիրառումը մերժելու համար:

21. Էլեկտրոնային հսկողության ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված պետական միջոցների հաշվին, որոնք հաջորդ տարվա ֆինանսավորման մասին հայտում (նախահաշվում) ներկայացվում են առանձին տողով:

22. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափը հաշվարկում է պրոբացիայի պետական ծառայությունը՝ սույն կարգի 23-րդ ու 24-րդ կետերում նշված բանաձևերի համաձայն, որը վեցամսյա պարբերականությամբ հրապարակվում է պրոբացիայի պետական ծառայության պաշտոնական կայքէջում:

23. Էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների կիրառման դեպքում՝ մեկ շահառուի հաշվով օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՕԾ = ՁԳ+ՊԾ+ՉԾ,

որտեղ՝

ՕԾ-ն օրական ծախսն է,

ՁԳ-ն էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,

ՊԾ-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է,

ՉԾ-ն չկանխատեսված այլ ծախսերն են, որոնք հնարավոր չէ նախօրոք կանխատեսել (օրինակ, սարքերի պահեստամասերի ձեռքբերում, սպասարկման ծառայությունների շուկայական գների փոփոխություն).

1) էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ա. ՕԳ1 = ՁԳ/ՕԳԺ,

որտեղ՝

ՕԳ1 -ը անձնական նույնականացման սարքի ձեռքբերման օրական գինն է,

ՁԳ-ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման գինն է,

ՕԳԺ-ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.

բ. ՕԳ2 = ՁԳվ /Օգգ,

որտեղ՝

ՕԳ2 -ը ֆիքսված վերահսկման սարքակազմի ձեռքբերման օրական գինն է,

ՁԳվ-ն ֆիքսված վերահսկման սարքակազմի ձեռքբերման գինն է,

ՕԳԳ-ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.

գ. ՕԳ3 = ՁԳԱ /ՕԳԺ1,

որտեղ՝

ՕԳ3-ը հաղորդող անլար սարքի ձեռքբերման օրական գինն է,

ՁԳԱ-ն հաղորդող անլար սարքի ձեռքբերման գինն է,

ՕԳԺ1-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.

դ. ՕԳ4= ՁԳՍ /ՕԳԺ2 /ՇԹ,

որտեղ՝

ՕԳ4-ը սերվերի շահագործման օրական գինն է,

ՁԳՍ-ն սերվերի ձեռքբերման գինն է,

ՕԳԺ2-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,

ՇԹ-ն սպասարկվող շահառուների թիվն է.

ե. ՕԳԾ = ՁԳ Ծ/ ՕԳԺ3/ՇԹՍ,

որտեղ՝

ՕԳԾ-ն ծրագրի (software) շահագործման օրական գինն է,

ՁԳԾ-ն ծրագրի ձեռքբերման գինն է,

ՕԳԺ3-ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,

ՇԹՍ-ն սպասարկվող շահառուների թիվն է.

զ. ՕԳՄ = ՕԺՄ+ՕՀՄ,

որտեղ՝

ՕԳՄ-ն մոնիթորինգի իրականացման օրական գինն է,

ՕԺՄ-ն մոնիթորինգի կենտրոնի կահավորման համար անհրաժեշտ տեխնիկայի փոխհատուցման օրական արժեքն է,

ՕՀՄ-ն մոնիթորինգ իրականացնող աշխատողների աշխատավարձի օրական հատուցումն է.

2) սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ա. ՕԳՍ = ԱԳ/ՕԹ/ՇԹ1,

որտեղ՝

ՕԳՍ-ն սերվերի սպասարկման օրական գինն է,

ԱԳ-ն սերվերի սպասարկման ամսական գինն է,

ՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,

ՇԹ1-ը սպասարկվող շահառուների թիվն է.

բ. ՕԳԿ =ԱՄՀ /ՕԹԱ/ ՇԹ2,

որտեղ՝

ՕԳԿ-ն սերվերի՝ համացանցին կցվելու օրական գինն է (կապուղիների օրական գինը),

ԱՄՀ-ն սերվերի՝ համացանցին կցվելու ամսական գինն է,

ՕԹԱ-ն ամսվա օրերի թիվն է,

ՇԹ2-ը սպասարկվող շահառուների թիվն է.

գ. ՕԳՄհ = ԱԳՄհ /ՕԹ1 /ՇԹ2,

որտեղ՝

ՕԳՄհ-ն մոնիթորինգի կենտրոնի՝ համացանցին կցվելու օրական գինն է,

ԱԳՄհ-ն մոնիթորինգի կենտրոնի՝ համացանցին կցվելու ամսական գինն է,

ՕԹ1-ը ամսվա օրերի թիվն է,

ՇԹ2 -ը սպասարկվող շահառուների թիվն է.

դ. ՕԳՏԽ = ԱԳՏԽ/ԱՕԹ/ՍՇԹ,

որտեղ՝

ՕԳՏԽ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման օրական գինն է,

ԱԳՏԽ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման ամսական գինն է,

ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,

ՍՇԹ-ն սպասարկվող շահառուների թիվն է.

3) չկանխատեսված այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

ՉԾԱ= (ՕԳՌ +ՕԾՊ ) * 10 %,

որտեղ՝

ՉԾԱ-ն չկանխատեսված այլ ծախսերն է,

ՕԳՌ-ն էլեկտրոնային հսկողության ռադիոալիքային սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,

ՕԾՊ-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է:

24. Էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների կիրառման դեպքում՝ մեկ շահառուի հաշվով օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՕԾGPS = ՕԳGPS +ՕԾՊ GPS +ՉԾGPS,

որտեղ՝

ՕԾGPS -ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների կիրառման օրական ծախսն է,

ՕԳGPS -ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,

ՕԾՊ GPS -ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է,

ՉԾGPS -ը չկանխատեսված այլ ծախսերն է.

1) էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ա. ՕԳԱՆՍ = ՁԳԱՆՍ /ՕԳԺԱՆՍ,

որտեղ՝

ՕԳԱՆՍ -ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման օրական գինն է,

ՁԳԱՆՍ -ն անձնական նույնականացման սարքի ձեռքբերման գինն է,

ՕԳԺԱՆՍ -ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.

բ. ՕԳGPS = ՁԳGPS /ՕԳԺGPS,

որտեղ՝

ՕԳGPS -ը GPS արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի ձեռքբերման օրական գինն է,

ՁԳGPS -ը GPS արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի ձեռքբերման գինն է,

ՕԳԺ GPS -ը սարքի օգտակար օգտագործման ժամկետն է.

գ. ՍՀՕԳ =ՁԳՍ /ՕԳԺՍ/ՇԹՍ1,

որտեղ՝

ՍՀՕԳ -ն սերվերի շահագործման օրական գինն է,

ՁԳՍ -ն սերվերի ձեռքբերման գինն է,

ՕԳԺՍ -ն սարքի օգտակար օգտագործման ժամկետն է,

ՇԹՍ1 -ը սպասարկվող շահառուների թիվն է.

դ. ՕԳsօftware =ԾԳ/ԾՕԳԺ/ՍՇԹ1,

որտեղ՝

ՕԳsօftware-ն ծրագրի (software) շահագործման օրական գինն է,

ԾԳ-ն ծրագրի ձեռքբերման գինն է,

ԾՕԳԺ-ն ծրագրի օգտակար օգտագործման ժամկետն է,

ՍՇԹ1 -ն սպասարկվող շահառուների թիվն է.

ե. ՕԳՄ=ՕԺ+ՕՀ,

որտեղ՝

ՕԳՄ -ն մոնիթորինգի իրականացման օրական գինն է,

ՕԺ-ն մոնիթորինգի կենտրոնի կահավորման համար անհրաժեշտ տեխնիկայի դիմաց փոխհատուցման օրական արժեքն է,

ՕՀ-ն մոնիթորինգ իրականացնող աշխատողների աշխատավարձի օրական հատուցումն է.

2) սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ա. ՕԳ=ՍԱԳ/ԱՕԹ/ՍՇԹ,

որտեղ՝

ՕԳ-ն սերվերի սպասարկման օրական գինն է,

ՍԱԳ-ն սերվերի սպասարկման ամսական գինն է,

ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,

ՍՇԹ-ն սպասարկվող շահառուների թիվն է.

բ. ՕԳԿ=ԱԳԿ/ԱՕԹ/ԿՍՇԹ,

որտեղ՝

ՕԳԿ-ն սերվերի՝ համացանցին կցվելու օրական գինն է (կապուղիների օրական գինը),

ԱԳԿ-ն սերվերի՝ համացանցին կցվելու ամսական գինն է,

ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,

ԿՍՇԹ-ն սպասարկվող շահառուների թիվն է.

գ. ՕԳՄԿ = ԱԳՄԿ /ՕԹ/ՍՇԹՄԿ,

որտեղ՝

ՕԳՄԿ-ն մոնիթորինգի կենտրոնը համացանցին կցելու օրական գինն է,

ԱԳՄԿ-ն մոնիթորինգի կենտրոնը համացանցին կցելու ամսական գինն է,

ՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,

ՍՇԹՄԿ-ն սպասարկվող շահառուների թիվն է.

դ. ՕԳ ԾՍ =ԱԳՏխ /ԱՕԹ/ՍՇԹ,

որտեղ՝

ՕԳ ԾՍ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման օրական գինն է,

ԱԳՏխ-ն համակարգիչների և ծրագրի տեխնիկական սպասարկման ամսական գինն է,

ԱՕԹ-ն ամսվա օրերի թիվն է,

ՍՇԹ-ն սպասարկվող շահառուների թիվն է.

ե. GPS-ն արբանյակային օպերատիվ-հետախուզական սարքի քարտի սպասարկման օրական վճարն է.

3) չկանխատեսված այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

ՉԾ= (ՕԳGPS +ՕԾ )* 10 %,

որտեղ՝

ՉԾ-ն չկանխատեսված այլ ծախսերն են,

ՕԳGPS-ն էլեկտրոնային հսկողության գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարքավորումների ձեռքբերման օրական գինն է,

ՕԾ-ն սարքի շահագործման համար անհրաժեշտ պահպանման օրական ծախսն է:

25. Էլեկտրոնային հսկողության միջոցները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման մասին

 

Շահառու _______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

__________________________________________________________________________________

 

Հասցեն՝ ________________________________________________________________________

 

Տեղադրված է էլեկտրոնային հսկողության մոդելը ___________________________________

 (նշել մոդելը և հերթական համարը)

 

 

● Ժամկետը՝ ____ _________ 20   թ. - ____ _________ 20   թ.

 

● ___________________________________________________________________________________

  ____________________________________________________________________________________

  ____________________________________________________________________________________

  ____________________________________________________________________________________

  ____________________________________________________________________________________

  ____________________________________________________________________________________

(լրացուցիչ նշումների տեղ)

 

Բացատրված են սարքի շահագործման կարգը, սարքի գործողության շառավիղը, մարտկոցի լիցքավորման պարբերականությունը:

Ես՝ շահառու _______________________________-ս, տեղեկացված եմ սարքի շահագործման

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 
կարգին (գործողության շառավիղը, մարտկոցի լիցքավորման պարբերականությունը և այլն), որ եթե կորցնեմ, ոչնչացնեմ կամ որևէ այլ կերպ վնասեմ ինձ տրված էլեկտրոնային հսկողության սարքը և ինքնակամ չհատուցեմ վնաս պատճառելու հետևանքով առաջացած ծախսերը, ապա հատուցումը կիրականացվի օրենքով սահմանված կարգով:

 

Տեղեկանքը կազմեցի

__________________________________

____ ___________ 20   թ.
 

 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Տեղեկանքն ստացա

__________________________________

____ ___________ 20   թ.
 

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Ձև N 2

 

Ն Ա Խ Ա Զ Գ ՈՒ Շ Ա Ց ՈՒ Մ

 

էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման պայմանների խախտման մասին

 

Իմ կողմից՝ պրոբացիայի պետական ծառայության _________________________________

 (տարածքային մարմնի անվանումը)

 

__________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

____ _______ 20__ թ. հրավիրվել է (այցելել է բնակության վայր, աշխատանքի, ուսման վայր)

 

շահառու _______________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

որը խախտել է ___________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

_________________________________________________________________________________:

(խախտման բնույթը, վայրը, ժամկետը)

Շահառու _______________________________________________ նախազգուշացված է

 (անունը, ազգանունը, անձնագրի տվյալները)

 
խախտումը կրկնվելու դեպքում իրավական հետևանքների մասին:

 

____ ___________ 20___ թ. __________________ ________________________
  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Սույն նախազգուշացումն ինձ հայտարարված է՝

 

____ ___________ 20___ թ. __________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման դադարեցման (փոխարինման) մասին

 

Ես՝ պրոբացիայի պետական ծառայության ______________________________________

   (տարածքային մարմնի անվանումը, պաշտոնը)

_____________________________-ս, ծանոթանալով շահառու _____________________________ -ի

 (անունը, ազգանունը)

   (անունը, հայրանունը, ազգանունը)
վերաբերյալ ____ __________ 20__ թ. ____________________________________________ -ի

(դատարանի անվանումը)

կողմից ստացված N ___________________________________________ դատավճռին (որոշմանը),

 

ՊԱՐԶԵՑԻ՝

____________________________________________________________________________________

(նշվում են պատճառները, որով հիմնավորվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման դադարեցման
(փոխարինման) անհրաժեշտությունը)

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________:

 

Ելնելով շարադրվածից և հիմք ընդունելով 2016 թվականի մայիսի 17-ի «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-44-րդ հոդվածները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

Դադարեցնել (փոխարինել) շահառուի _____________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

նկատմամբ իրականացվող հսկողության՝ էլեկտրոնային անվտանգության միջոցների

_____________________________________________________________________________ կիրառումը:

(էլեկտրոնային հսկողության միջոցների անվանումը, հերթական համարը)

 

Պրոբացիայի պետական ծառայության՝

___________________________________

___________________

_______________________

(տարածքային մարմնի անվանումը, պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   

____   ___________  20    թ.

   
     

Կ.Տ.

   

 

Արձանագրության հետ ծանոթացա ________________ ______________________________

 (ստորագրությունը)

 (շահառուի անունը, ազգանունը)

   

___  ___________ 20   թ.

 

 

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման դադարեցման մասին

 

Շահառու _______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

Հասցեն՝__________________________________________________________________________

 

Էլեկտրոնային հսկողության սարքի կիրառումը դադարեցնել՝ դատավճռով սահմանված ժամկետների ավարտման կապակցությամբ՝

 

Ժամկետը՝ _____   ____________ 20    թ. - _____   ____________ 20    թ.

 

Տեղեկանքը կազմեց ____________________________________    ____   ___________ 20    թ.

 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Կ.Տ.

 

Տեղեկանքն ստացավ ____________________________________   ____   ___________ 20    թ.

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.03.2023, N 447-Ն 01.04.2023, N 1440-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան