Գլխավոր տեղեկություն
Номер
N 1078-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2017
Дата вступления в силу
07.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2017 թվականի N 1078-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ` ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԱՇՏԸ` ԱՋԱԿՑԵԼՈՒ ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից «Աջակցություն Հայաստանի կառավարությանը, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցով` բարելավելու օրենսդրական և կարգավորիչ դաշտը` աջակցելու ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծմանը» ծրագիրն իրականացնելու նպատակով տրամադրվող դրամաշնորհային միջոցների տնօրինման համար:

2. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը մինչև 2018 թվականի մարտի 31-ն է:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2017 թ. սեպտեմբերի 6

Երևան