Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 57
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2016-01.01.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
11.07.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
11.07.2016
Дата вступления в силу
02.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

11 հուլիսի 2016 թվականի

թիվ 57

քաղ. Աստանա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.25 ենթակետով՝

«7.1.25. Ընդունելությունների տան կառուցման և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով 2016 թվականին Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Ընդունելությունների տան կառուցման և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկի։

Նշված արտոնությունը տրամադրվում է Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ղրղզստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ՝ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։»։

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ «Մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու մասին» կարգի 15-րդ կետում «7.1.24» թվերը փոխարինել «7.1.25» թվերով:

3. Հաստատել կցվող՝ Ընդունելությունների տան կառուցման և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ցանկը:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

          

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՑԱՆԿ

 

Ընդունելությունների տան կառուցման և պաշտոնական միջոցառումների անցկացման նպատակով Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների

 

Ծածկագիրը ԱՏԳ ԱԱ ԵԱՏՄ

Դիրքի անվանումը

Քանակը

3214

Ապակու և այգեգործական ծեփամածիկներ, ձյութացեմենտներ, բաղադրություններ՝ խտացման համար, և այլ մաստիկաներ, մածիկներ՝ ներկարարական աշխատանքների համար, ոչ հրակայուն բաղադրություններ՝ շենքերի ճակատների, ներքին պատերի, հատակների, առաստաղների մակերևույթը նախապատրաստելու համար, կամ համանմանները

300 հատ

3916

Միաթել՝ 1 մմ-ից ավելի լայնական հատույթով, ձողիկներ, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ՝ մշակված կամ չմշակված մակերևույթով, սակայն այլ մշակման չենթարկված, պլաստմասսայից

5000 գծամետր

3918

Պատվածքներ՝ հատակի համար, պլաստմասսայից, ինքնակպչուն կամ ոչ ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ սալիկներով. Պատվածքներ՝ պատերի կամ առաստաղների համար, պլաստմասսայից, որոնք նշված են սույն խմբի 9-րդ ծանոթագրության մեջ

350 հատ

3920

Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ՝ ոչ ծակոտկեն եւ չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով եւ նույնանման ձեւով չմիացված այլ նյութերի հետ

30 հատ

3922

Պլաստմասսայից լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր՝ ջրի հոսքի համար, կոնքեր՝ լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական արտադրատեսակներ

4 լրակազմ

3925

Շինարարական դետալներ պլաստմասսայից՝ այլ տեղում չնշված կամ չներառված.

20 հատ

4409

Սղոցանյութեր (ներառյալ՝ զոլակները և ծոփորները՝ հատակի մանրահատակային ծածկապատման համար, չհավաքված)՝ պրոֆիլավորված կաղապարի տեսքով (կատարներով, փորակներով, ագուցավոր, տաշած եզրերով, կիսակլոր մատնեքի տեսքով միացումով, ձևավոր, կլորացված կամ համանման)՝ որևէ եզրով, կողաճակատով կամ հարթությամբ, ռանդմամբ կամ հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներ ունեցող կամ չունեցող

7000 մ

4412

Սոսնձած նրբատախտակ, նրբատախտակով երեսապատված պանելներ եւ նույնանման նյութեր՝ շերտավոր փայտանյութից

450 քառ. մ և 120 հատ

4418

Ատաղձագործական եւ հյուսնի պատրաստած փայտե արտադրատեսակներ՝ շինարարական, ներառյալ՝ փայտե ծակոտկեն պանելները, հատակի պանելները՝ հավաքված, տանիքի կավարը եւ հերձանը

950 քառ. մ

4421

Փայտե այլ արտադրատեսակներ

1200 քառ. մ

4814

Պաստառներ եւ պատի նույնանման պատվածքներ. թափանցիկ թուղթ՝ պատուհանների համար

1300 քառ. մ

5701

Հանգուցավոր գորգեր եւ հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ պատրաստի կամ անավարտ

15 հատ

5702

Գործած գորգեր եւ հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ առանց թափակար նրբախավի կամ ոչ թաղիքե, պատրաստի կամ անավարտ, ներառյալ՝ «կիլիմը», «սումախը», «կերմանին» եւ նույնանման ձեռագործ գորգերը

100 հատ

5703

Գորգեր և թափակար նրբախավով այլ մանածագործ հատակի ծածկույթներ՝ պատրաստի կամ անավարտ

700 քառ. մ

6802

Մշակված քար (բացի թերթաքարից)՝ հուշարձանների կամ շինարարության համար, եւ դրանից պատրաստված արտադրատեսակներ՝ բացի 6801 ապրանքային դիրքում ընդգրկված ապրանքներից. Խորանարդիկներ՝ խճանկարի համար, եւ նույնանման արտադրատեսակներ՝ բնական քարից (ներառյալ՝ թերթաքարը), հիմքով կամ առանց հիմքի, արհեստական ներկած գրանուլներ, փշրանք եւ փոշի՝ բնական քարից (ներառյալ՝ թերթաքարը)

450 քառ. մ

6806

Խարամաբամբակ, սիլիկատային հանքաբամբակ եւ նույնանման հանքաբամբակներ, շերտավորված վերմիկուլիտ, փքված կավեր, փրփրած մետաղախարամ եւ նույնանման փքված հանքային նյութեր, ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ կամ ձայնակլանիչ հանքանյութերի խառնուրդներ եւ դրանցից պատրաստված արտադրատեսակներ՝ բացի 6811 կամ 6812 ապրանքային դիրքերում կամ 69-րդ խմբում ընդգրկված արտադրատեսակներից

400 խոր. մ

6809

Արտադրատեսակներ՝ գիպսից կամ դրա հիմքով խառնուրդներից

6000 մ

6810

Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ չամրանավորած կամ ամրանավորած

10 հատ

6907

Սալարկման քարեր, երեսապատման սալիկներ` հատակների, վառարանների, բուխարիների կամ պատերի համար, կերամիկական, չջնարակված. կերամիկական խորանարդիկներ՝ չջնարակված, խճանկարային աշխատանքների համար, եւ նույնանման արտադրատեսակներ՝ հիմքով կամ առանց հիմքի

350 քառ. մ

6908

Սալարկման քարեր, երեսապատման սալիկներ` հատակների, վառարանների, բուխարիների կամ պատերի համար, կերամիկական, ջնարակված. կերամիկական խորանարդիկներ՝ ջնարակված, խճանկարային աշխատանքների համար, եւ նույնանման արտադրատեսակներ՝ հիմքով կամ առանց հիմքի

350 քառ. մ

6910

Լվացարանակոնքեր, լվացարաններ, լվացարանակոնքերի բարձակներ, լոգարաններ, բիդեներ, զուգարանակոնքեր, ջրթափ փոքրիկ բաքեր, միզարաններ եւ նույնանման սանիտարատեխնիկական արտադրատեսակներ կերամիկայից.

200 հատ

6911

Ճաշի, խոհանոցային սպասք եւ տնտեսական ու արդուզարդի համար նախատեսված այլ արտադրատեսակներ ճենապակուց.

4300 հատ

7006 00

7003, 7004 կամ 7005 ապրանքային դիրքերում ընդգրկված ապակի՝ ճկած, երեսակված, փորագրած, գայլիկոնված, արծնապատած կամ մշակած այլ եղանակով, բայց շրջանակի մեջ չդրած կամ չզուգակցած այլ նյութերի հետ

600 հատ

7007

Ապակի՝ անվտանգ, ներառյալ՝ ամրացված (մխված) կամ բազմաշերտ ապակին

100 քառ. մ

7009

Ապակե հայելիներ՝ շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ՝ հետին տեսանելիության հայելիները

600 հատ

7013

Ճաշի եւ խոհանոցային սպասք, արդուզարդի եւ գրասենյակային պարագաներ, արտադրատեսակներ՝ բնակարանի հարդարման կամ նույնանման նպատակների համար, ապակե (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից)

3500 հատ

7020 00

Արտադրատեսակներ ապակուց, այլ

80 հատ

7220

Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ-ից պակաս լայնությամբ

250 մ

7308

Մետաղակոնստրուկցիաներ՝ սեւ մետաղներից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից) եւ դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ եւ դրանց սեկցիաները, ջրարգելակների դարպասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր՝ տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ եւ պատուհաններ ու դրանց շրջանակները, դռան շեմքեր, շերտափեղկեր, ճաղաշարքեր, հենարաններ եւ դրանց հենասյուները), մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, ձեւավոր տրամատներ (պրոֆիլներ), խողովակներ եւ նույնանման արտադրատեսակներ սեւ մետաղներից

200 մ

7323

Ճաշի, խոհանոցային արտադրատեսակներ կամ կենցաղային կարիքները հոգալու համար այլ արտադրատեսակներ եւ դրանց մասերը՝ սեւ մետաղներից. «բուրդ»՝ սեւ մետաղներից. Ճիլոպներ՝ խոհանոցային սպասքը մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու եւ ողորկելու համար, ձեռնոցներ եւ նույնանման արտադրատեսակներ՝ սեւ մետաղներից

600 հատ

7324

Սանիտարատեխնիկական սարքավորումներ եւ դրանց մասերը՝ սեւ մետաղներից

20 հատ

7606

Ալյումինե սալեր, թերթեր, շերտեր կամ ժապավեններ՝ 0,2 մմ-ից ավելի հաստությամբ

2100 քառ. մ

8211

Դանակներ՝ կտրող սայրերով, սղոցանման կամ ոչ (ներառյալ՝ ծառերը եզրահատելու դանակները)՝ բացի 8208 ապրանքային դիրքում ընդգրկված դանակներից, եւ դրանց համար նախատեսված սայրերը

2500 հատ

8215

Գդալներ, պատառաքաղներ, շերեփներ, քափքաշներ, թիակներ` տորթերի համար, դանակներ` ձկան, կարագի համար, ունելիներ` շաքարի համար, եւ խոհանոցային կամ ճաշի նույնանման սպասք

5000 հատ

8302

Ամրակման արմատուրա, ֆուրնիտուրա եւ նույնանման արտադրատեսակներ՝ ոչ թանկարժեք մետաղներից, որոնք օգտագործվում են կահույքի, դռների, աստիճանների, պատուհանների, գալարավարագույրների, տրանսպորտային միջոցների սրահների, փոկային արտադրատեսակների, ճամպրուկների, արկղերի, զարդատուփերի կամ նույնանման արտադրատեսակների համար. Կախոցներ՝ գլխարկների համար, ճարմանդներ՝ գլխարկների համար, բարձակներ եւ նույնանման արտադրատեսակներ՝ ոչ թանկարժեք մետաղներից. կահույքային անիվներ՝ ոչ թանկարժեք մետաղներից, ամրակման հարմարանքներով. դռները փակելու համար նախատեսված ավտոմատ սարքվածքներ՝ ոչ թանկարժեք մետաղներից

40 հատ

8403

Կենտրոնական ջեռուցման կաթսաներ՝ բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից

5 հատ

8413

Պոմպեր՝ հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրանց. հեղուկների վերհաններ

15 հատ

8414

Պոմպեր՝ օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ եւ օդափոխիչներ, օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի

130 հատ

8481

Ծորակներ, կափույրներ, փականներ եւ նույնանման ամրաններ՝ խողովակատարների, կաթսաների, ամբարների, ցիստեռնների, բաքերի կամ նույնանման տարողությունների համար, ներառյալ՝ նվազիչ (ռեդուկցիոն) եւ ջերմակարգավորիչ կափույրները

30 հատ

8516

Էլեկտրական հոսանուտ կամ կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ, ընկղմվող էլեկտրատաքացուցիչներ. էլեկտրասարքավորումներ՝ տարածքի ջեռուցման և բնահողի տաքացման համար, էլեկտրաջերմային ապարատներ՝ մազերի խնամքի համար (օրինակ` մազերի չորացուցիչներ, վարսափաթաթուկ (բիգուդի), տաք գանգրացման համար նախատեսված ունելի), և ձեռքերի չորացուցիչներ, էլեկտրական արդուկներ, կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր, դիմադրության հիմունքով տաքացնող սարքեր՝ բացի 8545 ապրանքային դիրքում նշվածներից

10 հատ

8525

Հաղորդող ապարատուրա՝ ռադիոհեռարձակման կամ հեռուստատեսության համար, իր կազմում ընդունող, ձայնագրող կամ ձայնավերարտադրող ապարատուրա ընդգրկող կամ չընդգրկող, հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ եւ գրառող տեսախցիկներ

25 հատ

8541

Դիոդներ, տրանզիստորներ եւ նույնանման կիսահաղորդչային սարքեր, լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը, մոդուլով հավաքված կամ չհավաքված, պանելի վրա մոնտաժված կամ չմոնտաժված. լուսարձակող դիոդներ. հավաքված պյեզոէլեկտրական բյուրեղներ

700 հատ

8703

Թեթեւ մարդատար ավտոմոբիլներ եւ շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ գլխավորապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներից), ներառյալ՝ բեռնաուղեւորատար ֆուրգոն-ավտոմոբիլները եւ մրցարշավային ավտոմոբիլները

2 հատ

9401

Կահույք՝ նստելու համար (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որը ձևափոխվում է կամ չի ձևափոխվում որպես մահճակալներ, և դրա մասերը՝

1250 հատ

9403

Այլ կահույք և դրա մասերը

90 հատ

9405

Լամպեր եւ լուսավորման սարքավորումներ, ներառյալ՝ լուսարձակները, լամպեր՝ լույսի նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ եւ դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված. լուսային ցուցանակներ, լուսային ցուցատախտակներ՝ անունով կամ անվանմամբ կամ հասցեով, եւ նույնանման արտադրատեսակներ՝ ներկառուցված լույսի աղբյուր ունեցող, եւ դրանց մասերը՝ այլ տեղում չնշված կամ չներառված

15 հատ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: