Գլխավոր տեղեկություն
Номер
N 285-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հոդ.249.1
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
31.07.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
31.07.2013
Дата вступления в силу
14.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 285-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ)ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 59 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.08.17 N 344-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը (հավելված):

(1-ին կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 13-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու մասին» N 59 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 31-ի

N 285-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջեվ կնքված ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 09.08.17 N 344-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման, բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր)՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով) գրանցման ընթացակարգը:

(1-ին կետը խմբ. 09.08.17 N 344-Ն)

2. Սույն կարգը չի կանոնակարգում պետական գաղտնիք պարունակող կամ լիցենզավորված անձի կողմից որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն» նշված պայմանագրերի գրանցման ընթացակարգը:

3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից:

4. Հանձնաժողովում գրանցման ենթակա չէ էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված այն պայմանագիրը՝

1) որի կողմերից մեկը հանդես է գալիս որպես սպառող,

2) որը չի առնչվում վերջիններիս կողմից իրականացվող լիցենզավորված գործունեությանը։

(4-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն)

5. Հանձնաժողովը պայմանագիրը գրանցում կամ մերժում է այն մուտքագրվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: (նախադասությունը հանվել է  09.08.17 N 344-Ն)

(5-րդ կետը փոփ. 09.08.17 N 344-Ն)

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՄ ՄԵՐԺՈՒՄԸ

 

6. Պայմանագիրը՝ գրանցման վերաբերյալ կից գրությամբ, հանձնաժողով է ներկայացվում առնվազն երեք օրինակից, իսկ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիրը՝ առնվազն երկու օրինակից։

(6-րդ կետը խմբ. 09.08.17 N 344-Ն)

7. Պայմանագիրը փորձաքննություն է անցնում հանձնաժողովի՝ պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում և այլ շահագրգիռ ստորաբաժանումներում։

8. Փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանությունը՝

1) հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին կամ պարտադիր պայմաններին‚

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, լիցենզավորված անձի գործունեության լիցենզիայի պայմաններին և հանձնաժողովի կողմից ընդունված այլ իրավական ակտերին:

9. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել‚ եթե այն չի համապատասխանում սույն կարգի 8-րդ կետում նշված իրավական ակտերի պայմաններին։

10. Մերժման դեպքում պայմանագրի մեկ օրինակը պահվում է հանձնաժողովում: Պայմանագրի մնացած օրինակները գրությամբ վերադարձվում են պայմանագիրը ներկայացրած լիցենզավորված անձին: Գրության մեջ նշվում են մերժման պատճառները:

11. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված պայմանագիրը լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել հանձնաժողովի գրանցմանը։

12. Պայմանագիրը գրանցվում է պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում՝ այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են՝

1) գրանցման հերթական համարը‚

2) պայմանագրային կողմերի անվանումները‚

3) պայմանագրի համարը‚

4) պայմանագիրը ստորագրած անձանց անունները‚ ազգանունները‚

5) պայմանագրի գրանցման համարը‚

6) պայմանագրի գրանցման ամսաթիվը‚

7) պայմանագրի գործողության ժամկետը‚

8) գրանցում կատարող պատասխանատու անձի անունը‚ ազգանունը և ստորագրությունը։

13. Պայմանագրի բոլոր օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի նշումը` համաձայն կից ներկայացված ձևի (հավելված):

14. Գրանցված պայմանագրի մեկ օրինակը հանձնաժողովի այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների նշագրումներով պահվում է պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում։

 

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 31-ի

N 285-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

Ձև

 

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Գրանցված է «_____» ___________20_ թվական

Գրանցման N __________

 

 

Պատասխանատու_______________

_____________________

(ստորագրությունը)

 (անունը‚ ազգանունը)

Կ.Տ.

(հավելվածը փոփ., խմբ. 09.08.17 N 344-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.08.2017, N 344-Ն 01.10.2017, N 285-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան