ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
15 մարտի 2011 թ. |
N 193-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 52-րդ հոդվածի 4-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ հանձնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը` համաձայն հավելվածի:
2. Երևանի վարչական շրջանների ղեկավարներին պատվիրակել Երևանի քաղաքապետին վերապահված` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «դ», «թ», «ժդ», «ժե», «ժզ» ենթակետերով նախատեսված լիազորությունները և բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի, բաժնետոմսերի օտարման և (կամ) գրավադրման, ինչպես նաև ընկերությունների գույքի օտարման համաձայնություն (թույլտվություն) տալու լիազորությունների:
(2-րդ կետը լրաց. 31.10.17 N 52-Ն)
3. Երևանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերության գործունեության վերահսկողության արդյունքում իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, հիմք են հանդիսանում փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար, կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:
(3-րդ կետը լրաց. 31.10.17 N 52-Ն)
4. Այն դեպքում, երբ Երևանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում Երևանի քաղաքապետին՝ իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու (պաշտոնից ազատելու) մասին, ապա փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:
(4-րդ կետը լրաց. 31.10.17 N 52-Ն)
Երևանի քաղաքապետ |
Կ. Կարապետյան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N 193-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/հ |
Փակ բաժնետիրական ընկերության անվանումը |
ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
1 |
«Մաքուր Աջափնյակ» ՓԲԸ |
2 |
«Աջափնյակ-Վերելակ» ՓԲԸ |
3 |
«Ալան Հովհաննես» Աջափնյակի կամերային նվագախումբ» ՓԲԸ |
4 |
Աջափնյակ համայնքի «Ճանապարհների շահագործում» ՓԲԸ |
ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
5 |
«Ավան համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ |
6 |
Ավան համայնքի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ |
7 |
«Տաք Ավան» ՓԲԸ |
ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
8 |
«Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» ՓԲԸ |
9 |
«Արաբկիր համայնքի «Արաբկիր արտադրաառևտրային» ՓԲԸ |
10 |
«Արաբկիր-Սերվիս» ՓԲԸ |
11 |
«Երևանի «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ |
12 |
«Արաբկիր համայնքի «Արաբկիր ճանապարհների շահագործման» ՓԲԸ |
13 |
«Արաբկիր-Բարեկարգում» ՓԲԸ |
14 |
«Արաբկիր համայնքի թիվ 3 մշակույթի տուն» ՓԲԸ |
15 |
«Արաբկիր համայնքի «Արաբկիր-ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ |
ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
16 |
«Երևանի Դավթաշեն համայնքի բնակֆոնդի և կոմունալ տնտեսության» ՓԲԸ |
17 |
«Դավթաշենի կանաչապատում» ՓԲԸ |
18 |
«Դավթաշեն համայնքի «Մաքուր շրջապատ» ՓԲԸ |
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
19 |
«Էրեբունու թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ |
20 |
«Էրեբունու համայնքի «Էրեբունու շենքերի և շինությունների վերանորոգում» ՓԲԸ |
21 |
«էրեբունի-սանմաքրում» ՓԲԸ |
22 |
«Էրեբունու մշակույթի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՓԲԸ |
23 |
«Էրեբունու ուսումնաարտադրական կոմբինատ» ՓԲԸ |
24 |
«Երևանի Էրեբունու համայնքի «Շենքերի և շինությունների շահագործման» ՓԲԸ |
ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
25 |
«Կենտրոն-Մաքրություն» ՓԲԸ |
26 |
«Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ |
27 |
«Ուսուցում» ՓԲԸ |
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
28 |
«Անխափան վերելակ» ՓԲԸ |
29 |
«Կռունկ-Մալաթիա» ՓԲԸ |
30 |
«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 1» ՓԲԸ |
31 |
«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 2» ՓԲԸ |
32 |
«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Սպասարկում թիվ 3» ՓԲԸ |
33 |
«Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Սպասարկում թիվ 4» ՓԲԸ |
34 |
«Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 5» ՓԲԸ |
35 |
«Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 6» ՓԲԸ |
36 |
«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Սպասարկում թիվ 7» ՓԲԸ |
37 |
«Հաղթանակ» ՓԲԸ |
38 |
«Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Գնում» ՓԲԸ |
39 |
«Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի «Ուռենի» ՓԲԸ |
ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
40 |
«Նոր Նորք համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ |
41 |
«Նոր Նորք համայնքի բնակֆոնդի նորոգում» ՓԲԸ |
42 |
«Նոր Նորք բարեկարգում-սպասարկում» ՓԲԸ |
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
43 |
«Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի «Կանաչ բարձունք» ՓԲԸ |
44 |
«Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի «Մարաշ-1» ՓԲԸ |
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
45 |
«Նուբարաշեն» ՓԲԸ |
ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
46 |
«Շենգավիթ թաղային համայնքի «Կանաչ» ՓԲԸ |
47 |
«Շենգավիթ համայնքի «Շենգավիթ-Մաքրություն» ՓԲԸ |
48 |
«Շենգավիթի թաղապետարանի «Շենգավիթ-սերվիս» ՓԲԸ |
49 |
«Շենգավիթ համայնքի բնակելի ֆոնդի նորոգման «Շենգավիթ-1» ՓԲԸ |
50 |
«Շենգավիթ համայնքի շինվերանորոգման «Շինարար» ՓԲԸ |
51 |
«Շենգավիթ թաղային համայնքի «Օցելոտ» ՓԲԸ |
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ | |
52 |
«Երթաշարժ» ՓԲԸ |
53 |
«Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ |
54 |
«Քանաքեռ-Զեյթուն Սան-մաքրում» ՓԲԸ |
55 |
«Քանաքեռ-Զեյթուն համայնքի առևտրի և սպասարկման» ՓԲԸ |
56 |
«Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Մեծ Զեյթուն» արտադրաշինարարական և շինվերանորոգման» ՓԲԸ |
57 |
«Քանաքեռ-Զեյթուն համայնքի շենքերի և շինությունների շահագործում» ՓԲԸ |
58 |
«Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Ֆուտբոլի մասնագիտացված մարզադպրոց» ՓԲԸ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.10.2017, N 52-Ն | 20.11.2017, N 193-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|