Գլխավոր տեղեկություն
Номер
N 1066-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.09.2017-12.12.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.12.2010
Дата вступления в силу
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1066-Ա

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 525-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

 2. Նշանակել`

 1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

 2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

 3) ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 18.07.11 N 674-Ա, 31.07.13 N 672-Ա, 01.08.14 N 717-Ա, 22.06.16 N 541-Ա, 13.09.17 N 1018-Ա)

 3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 525-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

  

 Հավելված 
 ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1066-Ա
 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

 

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

- «Հայաստանի զարգացման հիմնադրամ» (համաձայնությամբ)

 

- Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

 

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

 

- Հայաստանի գործատուների հանրապետական միություն (համաձայնությամբ)

 

(հավելվածը լրաց. 18.07.11 N 674-Ա, 31.07.13 N 672-Ա, փոփ. 13.09.17 N 1018-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան