Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 194-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.09.2017-25.08.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.12.01/24(567) Հոդ.310
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.11.2016
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.11.2016
Дата вступления в силу
11.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016383

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 նոյեմբերի 2016 թ.

թիվ 194-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/29-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ներդրումները, զարգացնել մասնավոր ներդրումային ֆոնդերի շուկան, դյուրացնել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գրանցման ընթացակարգերը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 175-րդ, 176-րդ և 194-րդ հոդվածները, 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 4-րդ մասը, 100-րդ հոդվածի 7-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ը (այսուհետ` Կանոնակարգ 10/29)` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը (այսուհետ` Կանոնակարգ 10/11) լրացնել 1.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Սույն կանոնակարգը չի տարածվում առցանց ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման, դրանցում փոփոխությունների կամ լրացումների գրանցման հետ կապված հարաբերությունների վրա:»:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/10) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 5/10-ի 3-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Բացառությամբ սույն կանոնակարգի 19.1-րդ կետով նախատեսված դեպքերի»,

2) Կանոնակարգ 5/10-ի 19-րդ կետից հետո լրացնել նոր 19.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«19.1. Այն դեպքում, երբ անձը առցանց ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման արդյունքում ստացել է ֆոնդի օպերատորի կարգավիճակ, ֆոնդի փայերի ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու համար թողարկողի և ֆոնդի օպերատորի միջև պայմանագրի առկայություն չի պահանջվում: Ֆոնդի արժեթղթերի ռեեստրավարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու նպատակով վերը նշված անձը ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստանալու դիմումի հետ միասին ներկայացնում է սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները:»,

3) Կանոնակարգ 5/10-ի 84-րդ կետը լրացնել հետևյալ նախադասություններով.

«Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները առցանց ընթացակարգով գրանցած և այդ ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից համապատասխան միջնորդագրի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան շնորհում է հաշվի օպերատորի հատուկ սահմանափակմամբ կարգավիճակ` ֆոնդի օպերատորի կարգավիճակ` միայն իր կողմից կառավարվող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված հաշվի օպերատորի ծառայություններ մատուցելու համար: Ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձի վրա տարածվում են հաշվի օպերատորին վերաբերող դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով, Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոններով»:,

4) Կանոնակարգ 5/10-ը լրացնել նոր 109.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«109.1 Սույն կանոնակարգի 105-109-րդ կետերը չեն տարածվում ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձանց վրա: Սույն կետում նշված ֆոնդի օպերատորի կարգավիճակից հրաժարվելու հարաբերությունները կարգավորվում են այդ անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված հաշվարկային համակարգի անդամի և ֆոնդի օպերատորի կարգավիճակի շնորհման պայմանագրով:»։

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի ««Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Առցանց ընթացակարգով գրանցված ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերը կարող են սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական Բանկին ներկայացնել ֆոնդ-նեթ համակարգի միջոցով:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. նոյեմբերի 14

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի նոյեմբերի 8-ի

թիվ 194-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/29

 

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 1. Կարգավորման առարկան

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ ՀՀ) տարածքում ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների, ֆոնդի կառավարման և ֆոնդի պահառության պայմանագրերի և դրանցում կատարված փոփոխությունների առցանց գրանցման ընթացակարգը:

 

ԳԼՈՒԽ 2. Հասկացություններ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Ֆոնդ` ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ,

2) Միջնորդագիր ներկայացրած անձ` սույն կանոնակարգով նախատեսված չափանիշներին համապատասխանող այն անձը, ով իրականացնելու է գրանցման ենթակա Ֆոնդի գործադիր կառավարումը,

3) Ֆոնդի օպերատոր` հաշվի օպերատորի հատուկ սահմանափակմամբ կարգավիճակ, համաձայն որի միջնորդագիր ներկայացրած անձին հնարավորություն է տրվում միայն իր կողմից կառավարվող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված հաշվի օպերատորի ծառայություններ մատուցել,

4) Առցանց Հեռակա (ԱՀ) ընթացակարգ` պայմանագրային ոչ հրապարակային ֆոնդերի գրանցման ընթացակարգ, որը նախատեսված է այն ֆոնդերի համար, որոնք չեն բավարարում ԱԿ ընթացակարգով գրանցվելու համար սահմանված պահանջներին,

5) Առցանց Կենտրոնացված (ԱԿ) ընթացակարգ` պայմանագրային ոչ հրապարակային ֆոնդերի գրանցման ընթացակարգ, որը նախատեսված է բացառապես այն ֆոնդերի համար, որոնց կենտրոնական կառավարումն (central administration) իրականացվելու է ՀՀ-ում կամ որի կառավարումն իրականացնող անձը «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած անձ է կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է,

6) ֆոնդՆեթ համակարգ` ֆոնդի կանոնների և փոփոխությունների էլեկտրոնային գրանցման միասնական ցանց, որը ստեղծվել է արժեթղթերի շուկայի օպերատորի և Կենտրոնական բանկի կողմից համատեղ և ապահովում է անմիջական կապ Կենտրոնական բանկի, Կենտրոնական դեպոզիտարիայի և միջնորդագիր ներկայացրած անձի միջև,

7) Կենտրոնական կառավարում (central administration)` Ֆոնդի հաշվապահության և զուտ ակտիվների արժեքի հաշվարկ և (կամ) Ֆոնդի ակտիվների պահառություն:

3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն կանոնակարգով սահմանվում են ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի գրանցման.

1) Առցանց հեռակա (այսուհետ` ԱՀ) ընթացակարգ

2) Առցանց կենտրոնացված (այսուհետ` ԱԿ) ընթացակարգ

5. Սույն կանոնակարգով ԱՀ ընթացակարգով սահմանված բոլոր դրույթները կիրառվում են ԱԿ ընթացակարգի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ այդ ընթացակարգով:

6. Սույն կանոնակարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվում են «Փի-Դի-Էֆ» ֆորմատով: Փաստաթղթերի անվանման մեջ նշվում է միջնորդագիր ներկայացրած անձի անվանումը, փաստաթղթի վերնագիրը և ամսաթիվը:

7. Արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորը (այսուհետ` Շուկայի օպերատոր) ապահովում է իր կայքէջում սույն կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով` ինչպես ԱՀ, այնպես էլ` ԱԿ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններ գրանցելու, ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստանալու, ինչպես նաև հաշվի օպերատորի հետ ռեեստրի վարման պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ տեղեկատվության հրապարակումը:

8. Կենտրոնական բանկը ֆոնդի գրանցման փաստաթղթերը ստանում է Ֆոնդնեթ համակարգի միջոցով:

9. Կենտրոնական բանկը, Շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան միջնորդագիր ներկայացրած անձի հետ սույն կանոնակարգով սահմանված ամբողջ գրագրությունը վարում են ՖոնդՆեթ համակարգով` միմյանց միջև կնքված պայմանագրի և (կամ) Կենտրոնական բանկի սահմանած ձեռնարկի համաձայն:

10. Սույն կանոնակարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը և տեղեկատվությունը Կենտրոնական բանկին, Շուկայի օպերատորին և Կենտրոնական դեպոզիտարիային համարվում են որպես իրավասու անձի կողմից ներկայացված, միայն եթե ներկայացվում են ՖոնդՆեթ համակարգի միջոցով: Միջնորդագիր ներկայացնող անձի կողմից փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պահից Կենտրոնական դեպոզիտարիան, Շուկայի օպերատորը և Կենտրոնական բանկը համարվում են տեղեկացված:

11. Ֆոնդնեթ համակարգի անսարքության յուրաքանչյուր դեպքում փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է համակարգի մուտքային էջում հայտարարված այլընտրանքային եղանակով: Այս եղանակով իրականացված ցանկացած փաստաթղթաշրջանառություն համարվում է Ֆոնդնեթ համակարգով իրականացված:

12. Սույն կանոնակարգի համաձայն ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և (կամ) նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է միջնորդագիր ներկայացրած անձին, և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացվելուց հետո: Թերությունների մասին տեղեկացված միջնորդագիր ներկայացրած անձը պարտավոր է տասը օրացուցային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) վերացնել դրանցում առկա թերությունները: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը գրանցման ՖոնդՆեթ համակարգով ուղարկվելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի մերժման համար:

13. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում` սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում նշվում է այդ մասին:

 

ԳԼՈՒԽ 4. ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՀ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

14. ԱՀ ընթացակարգով ֆոնդի կանոնները գրանցելու համար միջնորդագիր ներկայացնող անձը ֆոնդՆեթ համակարգով ֆոնդի կանոնների գրանցման համար դիմելիս կատարում է ընտրություն`

1) միայն դիմել ֆոնդի գրանցման համար, կամ

2) դիմել ֆոնդի գրանցման համար և ֆոնդի փայերի ռեեստրավարումը ՀՀ-ում գործող հաշվի օպերատորի կարգավիճակ ունեցող ընկերության միջնորդությամբ հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային, կամ

3) դիմել ֆոնդի գրանցման համար և Կենտրոնական դեպոզիտարիային ներկայացնել հաշվարկային համակարգի անդամ դառնալու, ֆոնդի օպերատորի կարգավիճակ ձեռք բերելու և ռեեստրավարումը Կենտրոնական Դեպոզիտարիային հանձնելու մասին պայմանագրի նախագիծը:

15. ԱՀ ընթացակարգով ֆոնդի կանոններ գրանցելու համար կարող է դիմել այն իրավաբանական անձը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1) իրավաբանական անձ է, որն իրականացնելու է գրանցվող ֆոնդի գործադիր կառավարումը,

2) որի նկատմամբ չեն կիրառվել պատասխանատվության միջոցներ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար,

3) որը վերջին 5 տարվա ընթացքում ներգրավված չի եղել անվճարունակության կամ սնանկության վարույթում, որի նկատմամբ չի նշանակվել անվճարունակության կամ սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ իր գրանցման վայրի օրենսդրությամբ նմանատիպ իրավասություններով օժտված անձ,

4) որի կառավարում իրականացնող անձը դիտավորությամբ կատարված հանցագործությունների, այդ թվում` տնտեսական հանցագործությունների համար դատվածություն չունի,

5) որի կառավարում իրականացնող անձը քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

6) որի կառավարում իրականացնող անձը դատարանի կողմից զրկված չէ ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

7) որի կառավարում իրականացնող անձը երբևէ չի զրկվել որակավորումից այն երկրի ֆինանսական վերահսկողի կողմից, որի տարածքում գործունեություն է իրականացրել,

8) որը կամ որի կառավարում իրականացնող անձը անցյալում չեն կատարել այնպիսի արարք, այդ թվում` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության խախտում, որը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը չի կարող պատշաճորեն իրականացնել արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամի գործունեությունը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել հաշվարկային համակարգի հեղինակության կամ գործարար համբավի վարկաբեկմանը կամ կարող են վտանգել ներդրողների իրավունքները կամ օրինական շահերը:

16. Ֆոնդի գործունեության ընթացքում սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի խախտման դեպքում միջնորդագիր ներկայացրած անձը այդ մասին Կենտրոնական բանկին տեղեկացնում է խախտման պահից 5 օրվա ընթացքում:

17. Միջնորդագիր ներկայացրած անձը ֆոնդի կանոնները ԱՀ ընթացակարգով գրանցելու նպատակով ֆոնդՆեթ համակարգի միջոցով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման սույն կանոնակարգի 14-րդ կետի 1-3-րդ ենթակետերից մեկի ընտրությամբ միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) միջնորդագիր ներկայացրած անձի որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու և կառավարելու մասին,

3) ֆոնդի կանոնները,

4) միջնորդագիր ներկայացրած անձի որոշումը` ֆոնդի կանոնները հաստատելու մասին,

5) միջնորդագիր ներկայացրած անձի և պահառուի միջև կնքված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը (առկայության դեպքում),

6) փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոնների և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու կամ միջնորդագիր ներկայացրած անձի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),

7) միջնորդագիր ներկայացրած անձի անունից հանդես եկող անձի իրավասությունները հավաստող փաստաթղթեր,

8) միջնորդագիր ներկայացրած անձի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ,

9) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

10) միջնորդագիր ներկայացրած անձի կանոնադրությունը և գրանցման վկայականը, ինչպես նաև առկայության դեպքում` վերջինիս տրված գործունեության լիցենզիան,

11) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆոնդի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտը,

12) սույն կանոնակարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետի ընտրության դեպքում` նախապես ընտրված հաշվի օպերատորի անվանումը և (կամ) նախնական պայմանագիրը (առկայության դեպքում): Միջնորդագիր ներկայացրած անձը պարտավոր է Ֆոնդի կանոնների գրանցման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին ներկայացնել Դեպոզիտարիայի անունից գործող հաշվի օպերատորի հետ կնքված պայմանագիրը,

13) սույն կանոնակարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի ընտրության դեպքում` միջնորդագիր ներկայացրած անձի կողմից ստորագրված` Շուկայի օպերատորի կայքում նախապես տեղադրված հաշվարկային համակարգի անդամի և ֆոնդի օպերատորի կարգավիճակի շնորհման, ռեեստրավարման հանձնման պայմանագրի նախագիծը:

18. Սույն կանոնակարգի 17-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով պահառության պայմանագրի մասով սահմանված տեղեկությունները ներկայացվում են միայն առանձնացված պահառուի առկայության դեպքում:

19. ԱԿ ընթացակարգով գրանցվելու համար միջնորդագիր ներկայացնող անձը կարող է դիմել, եթե բավարարում է սույն կանոնակարգի 15-րդ կետի պահանջներին և

1) «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած անձ է, և (կամ)

2) ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է, և (կամ)

3) ֆոնդի հաշվապահությունը և զուտ ակտիվների արժեքի հաշվարկը հանձնվում է ՀՀ-ում գրանցված և գործող ընկերության, և (կամ)

4) ֆոնդի ակտիվների պահառությունը հանձնվել է ՀՀ-ում գրանցված և գործող ընկերության:

20. Ֆոնդի գործունեության ընթացքում սույն կանոնակարգի 15-րդ և 19-րդ կետերով սահմանված պայմաններից որևէ մեկի խախտման դեպքում միջնորդագիր ներկայացրած անձը այդ մասին Կենտրոնական բանկին տեղեկացնում է խախտման պահից 5 օրվա ընթացքում:

21. ԱԿ ընթացակարգով գրանցվող ֆոնդը ռեեստրավարումն իրականացնում է.

1) ՀՀ-ում գործող հաշվի օպերատորի կարգավիճակ ունեցող ընկերության միջնորդությամբ Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու, կամ

2) Կենտրոնական դեպոզիտարիային հաշվարկային համակարգի անդամ դառնալու, ֆոնդի օպերատորի կարգավիճակ ձեռք բերելու և ռեեստրավարումը Կենտրոնական Դեպոզիտարիային հանձնելու մասին պայմանագրի նախագիծը ներկայացնելու միջոցով:

22. ԱԿ ընթացակարգով գրանցվող ֆոնդը սույն կանոնակարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագրի փոխարեն պետք է ներկայացնի ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման սույն կանոնակարգի 21-րդ կետի 1-2-րդ ենթակետերից մեկի ընտրությամբ միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի և ի հավելումն 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիան և (կամ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավաբանական անձի գրանցման վկայականի համարը կամ գրանցման համարը և (կամ) ֆոնդի ակտիվների պահառության և (կամ) ֆոնդի հաշվապահության և զուտ ակտիվների հաշվարկի համար նախապես ընտրված ընկերության անվանումը և (կամ) վերջինիս հետ նախնական պայմանագիրը: Ֆոնդը գրանցվելու պահից 10 օրվա ընթացքում պետք է ներկայացնի հաշվապահությունը և զուտ ակտիվների հաշվարկը և (կամ) ֆոնդի ակտիվների պահառությունն իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

(22-րդ կետը լրաց. 01.09.17 թիվ 193-Ն)

23. Ֆոնդի գործունեության ընթացքում սույն կանոնակարգի 15-րդ և 19-րդ կետերով սահմանված պայմաններից որևէ մեկի խախտման դեպքում միջնորդագիր ներկայացրած անձը այդ մասին Կենտրոնական բանկին տեղեկացնում է խախտման պահից 5 օրվա ընթացքում:

24. Կենտրոնական բանկը փոփոխությունների արդյունքում ֆոնդի` կենտրոնացված ֆոնդի համար չափանիշների վերացման դեպքում փոփոխում է ֆոնդի գրանցման կարգավիճակը` ԱՀ-ի:

25. Կենտրոնական բանկը կարող է միջնորդագիր ներկայացրած անձից պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն կանոնակարգի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հավաստիությունը գնահատելու համար:

26. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

27. Ֆոնդի կանոնները գրանցելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, եթե ֆոնդի կանոնները գրանցվել են առցանց հեռակա ընթացակարգով և համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, եթե ֆոնդի կանոնները գրանցվել է առցանց կենտրոնացված ընթացակարգով:

28. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 26-րդ կետով նախատեսված որոշումը կայացնելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է միջնորդագիր ներկայացրած անձին` ֆոնդՆեթ համակարգի միջոցով:

29. Ֆոնդի կանոններում փոփոխությունների և (կամ) լրացումների (նոր խմբագրությամբ կանոնները հաստատվելու), ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունների, նոր պահառուի, նոր հաշվի օպերատորի հետ պայմանագիր կնքելու մասին միջնորդագիր ներկայացրած անձը Կենտրոնական բանկին տեղեկացնում է ֆոնդՆեթ համակարգի միջոցով ներկայացնելով` սույն կանոնակարգի Հավելված 3-ով նախատեսված միջնորդագիրը` վերնագրում նշելով ներկայացրած անձի լրիվ անվանումը և «փոփոխություն» բառը և կցելով փոփոխված փաստաթղթերը:

30. Միջնորդագիր ներկայացրած անձի վերաբերյալ Կենտրոնական բանկին ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի փոփոխությունների վերաբերյալ միջնորդագիր ներկայացրած անձը պետք է այդ փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 օրվա ընթացքում հայտնի Կենտրոնական բանկին` ֆոնդՆեթ համակարգի միջոցով ներկայացնելով սույն կանոնակարգի Հավելված 3-ով նախատեսված միջնորդագիրը` վերնագրում նշելով միջնորդագիր ներկայացրած անձի լրիվ անվանումը և «փոփոխություն» բառը և կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

31. Ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (նոր խմբագրությամբ կանոնները հաստատվելու), ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքում փաստաթղթերը Կենտրոնական բանկ պատշաճ կերպով ներկայացվելուց հետո, Կենտրոնական բանկը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է այդ փոփոխությունները և լրացումները կամ նոր պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:

32. Ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի փոփոխության դեպքում գործադիր կառավարումն իրականացնող նոր անձը պետք է կրկին անցնի սույն կանոնակարգի 4-րդ գլխով նախատեսված ընթացակարգը:

33. Սույն ընթացակարգով ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձի կողմից նոր ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններ գրանցելու ընթացակարգը իրականացվում է համաձայն սույն գլխով նախատեսված ընթացակարգի` հաշվարկային համակարգի անդամի և ֆոնդի օպերատորի կարգավիճակի շնորհման պայմանագրի նախագիծը կցելու փոխարեն կցելով պայմանագրի փոփոխությունների նախագիծը:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

34. Սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցում ստացած ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձը, ով համապատասխանում է սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված պահանջներին, և ով ֆոնդի կանոնների գրանցման միջնորդագիր ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացրել է հաշվարկային համակարգի անդամ դառնալու, ֆոնդի օպերատորի կարգավիճակ ձեռք բերելու և ռեեստրավարումը Կենտրոնական Դեպոզիտարիային հանձնելու մասին պայմանագրի նախագիծը, կարող է դառնալ արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ:

 

Հավելված 1
«Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի

 

ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱԿԱ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՌԵԵՍՏՐԱՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

__________ին

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական դեպոզիտարիային

Հայաստանի Հանրապետության ֆոնդային բորսային

 

Հարգելի ________,

 

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք առցանց հեռակա ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

 

Խնդրում ենք

 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդի կանոնները

 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդի կանոնները և ՀՀ-ում գործող հաշվի օպերատորի միջոցով ֆոնդի ռեեստրի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային

 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդի կանոնները և տրամադրել ֆոնդի օպերատորի կարգավիճակ

 

Ստորև ներկայացնում ենք ֆոնդի և միջնորդագիր ներկայացրած անձի վերաբերյալ տվյալները:

 

Տեղեկություններ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի մասին

 

1.

Ֆոնդի անվանումը

 

2.

Պահառուի ֆիրմային անվանումը
(լրացվում է բացառապես առանձնացված պահառուի առկայության դեպքում)

 

3.

Ֆոնդի մասնակիցների քանակը

 

4.

Կոնտակտային անձի տվյալները, կապի միջոցները
ֆոնդի հետ կապված հարցերով կապ հաստատելու համար (առկայության դեպքում)

 

5.

Այլ տվյալներ, մեկնաբանություններ (ցանկության դեպքում)

 

 

Տեղեկություններ միջնորդագիր ներկայացրած անձի վերաբերյալ.

 

1.

Լրիվ ֆիրմային անվանումը

 

2.

Գտնվելու և գործունեության վայրը

 

3.

Գրանցման վկայականի համարը

 

4.

Ֆոնդի կառավարում իրականացնելու լիցենզիա և լիցենզիա շնորհած մարմինը (առկայության դեպքում)

 

5.

Հեռախոսահամար

 

6.

Ինտերնետային կայքի հասցե (առկայության դեպքում)

 

7.

Կազմակերպության հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը

 

8.

Միջնորդագիր ներկայացրած անձի ստատիկ IP հասցեն

 

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի նկատմամբ կամ նրա գործադիր կառավարմամբ զբաղվող անձի նկատմամբ չեն կիրառվել վարչական կամ քրեական պատասխանատվության միջոցներ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ոլորտում իրականացված իրավախախտումների համար:

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձը վերջին 5 տարվա ընթացքում ներգրավված չի եղել անվճարունակության կամ սնանկության վարույթում, նրա նկատմամբ չի նշանակվել անվճարունակության կամ սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ իր գրանցման վայրի օրենսդրության ներքո նմանատիպ իրավասություններով օժտված անձ:

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի կառավարում իրականացնող անձը դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն չունի:

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի կառավարում իրականացնող անձը քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի կառավարում իրականացնող անձը դատարանի կողմից զրկված չէ ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի կառավարում իրականացնող անձը ֆինանսական վերահսկողի կողմից զրկված չէ որակավորումից,

 Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

 Հավաստիացնում ենք, որ միջնորդագրում և կից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժմանը:

 

Կազմակերպության լիազոր անձի անուն, ազգանուն ----------------------------

Ստորագրություն ------------------------------

Կազմակերպության կնիք

(առկայության դեպքում)

Միջնորդագիրը ներկայացնող անձ (եթե տարբեր է)`-----------------------------------

__________________________________________________________________________

(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, բնակության վայրը)

 

 ------ ---------------------- 20  թ.

 

Հավելված 2
«Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի

 

ԱՌՑԱՆՑ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՌԵԵՍՏՐԱՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

__________ին

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական դեպոզիտարիային

Հայաստանի Հանրապետության ֆոնդային բորսային

 

Հարգելի ________,

 

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք կենտրոնացված ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

 

Խնդրում ենք

 

 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդի կանոնները և ՀՀ-ում գործող հաշվի օպերատորի միջոցով ֆոնդի ռեեստրի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային

 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդի կանոնները և տրամադրել ֆոնդի օպերատորի կարգավիճակ

 

Ստորև ներկայացնում ենք ֆոնդի և միջնորդագիր ներկայացրած անձի վերաբերյալ տվյալները:

 

Տեղեկություններ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի մասին

 

1.

Ֆոնդի անվանումը

 

2.

Պահառուի ֆիրմային անվանումը
(լրացվում է բացառապես առանձնացված պահառուի առկայության դեպքում)

 

3.

Ֆոնդի մասնակիցների քանակը

 

4.

Կոնտակտային անձի տվյալները, կապի միջոցները
ֆոնդի հետ կապված հարցերով կապ հաստատելու համար (առկայության դեպքում)

 

5.

Այլ տվյալներ, մեկնաբանություններ (ցանկության դեպքում)

 

Տեղեկություններ միջնորդագիր ներկայացրած անձի վերաբերյալ.

 

1.

Լրիվ ֆիրմային անվանումը

 

2.

Գտնվելու և գործունեության վայրը

 

3.

Գրանցման վկայականի համարը

 

4.

Ֆոնդի կառավարում իրականացնելու լիցենզիա և լիցենզիա շնորհած մարմինը (առկայության դեպքում)

 

5.

Հեռախոսահամար

 

6.

Ինտերնետային կայքի հասցե (առկայության դեպքում)

 

7.

Կազմակերպության հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը

 

8.

Միջնորդագիր ներկայացրած անձի ստատիկ IP հասցեն

 

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի նկատմամբ կամ նրա գործադիր կառավարմամբ զբաղվող անձի նկատմամբ չեն կիրառվել վարչական կամ քրեական պատասխանատվության միջոցներ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ոլորտում իրականացված իրավախախտումների համար:

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձը վերջին 5 տարվա ընթացքում ներգրավված չի եղել անվճարունակության կամ սնանկության վարույթում, նրա նկատմամբ չի նշանակվել անվճարունակության կամ սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ իր գրանցման վայրի օրենսդրության ներքո նմանատիպ իրավասություններով օժտված անձ:

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի կառավարում իրականացնող անձը դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն չունի:

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի կառավարում իրականացնող անձը քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի կառավարում իրականացնող անձը դատարանի կողմից զրկված չէ ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

 Հավաստում ենք, որ միջնորդագիր ներկայացրած անձի կառավարում իրականացնող անձը ֆինանսական վերահսկողի կողմից զրկված չէ որակավորումից,

 Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

 Հավաստիացնում ենք, որ միջնորդագրում և կից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժմանը:

 

Կազմակերպության լիազոր անձի անուն, ազգանուն ----------------------------

Ստորագրություն ------------------------------

Կազմակերպության կնիք

(առկայության դեպքում)

Միջնորդագիրը ներկայացնող անձ (եթե տարբեր է)`-----------------------------------

__________________________________________________________________________

 

(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, բնակության վայրը)

 ------ ---------------------- 20  թ.

 

Հավելված 3
«Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

----------------------------------------ին

 

Հարգելի --------------------

_________________________________________________________________________

(միջնորդագիր ներկայացրած անձի անվանումը)

1. որոշում է կայացրել

□ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել Ֆոնդի կանոններում (կանոնները հաստատել նոր խմբագրությամբ),

□ փոփոխություններ կատարել Ֆոնդի կառավարման պայմանագրում,

□ փոփոխություններ կատարել Ֆոնդի պահառության պայմանագրում,

□ կնքել նոր պահառուի հետ պահառության պայմանագիր

□ այլ :

2. առաջացել են ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ փոփոխված տեղեկություններ.

 

1.

Լրիվ ֆիրմային անվանումը

   

2.

Գտնվելու և գործունեության վայրը

   

3.

Գրանցման վկայականի համարը

   

4.

Ֆոնդի կառավարում իրականացնելու լիցենզիա և լիցենզիա շնորհած մարմինը (առկայության դեպքում)

   

5.

Հեռախոսահամար

   

6.

Ինտերնետային կայքի հասցե (առկայության դեպքում)

   

7.

Կազմակերպության հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը

   

Կից ներկայացնում ենք փոփոխությունները ներառող տարբերակը (նոր խմբագրությամբ հաստատված կանոնները, նոր պայմանագրի նախագիծը), ինչպես նաև փոփոխությունները հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը:

Առդիր՝ ----- թերթ:

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում կազմակերպության մասին տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական։

Խնդրում ենք գրանցել կատարված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Կազմակերպության լիազոր անձի անուն, ազգանուն ----------------------------

Ստորագրություն ------------------------------

Կազմակերպության կնիք

(առկայության դեպքում)

Միջնորդագիրը ներկայացնող անձ (եթե տարբեր է)`-----------------------------------

__________________________________________________________________________

(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, բնակության վայրը)

 

 ------ ---------------------- 20  թ.

 

Հավելված 4
«Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի

 

Ներմուծեք նկարագրությունը_13431

Գրանցման
Վկայական
«————» ———թ. №
պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց հեռակա եղանակով

CERTIFICATE OF REGISTRATION
“————” №
of contractual investment fund rules
via online remote procedure

Свидетельство о регистрации
“————” №
правил паевого инвестиционного фонда онлайн дистанционным режимом

Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——-թ. թիվ ——— որոշմամբ

Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____

Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____

համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի

according to article 21 of the Republic of Armenia Law “On Investment Funds”

согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах”

 

_________________________________________________________________________________

ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը

_________________________________________________________________________________

name and type of the investment fund

_________________________________________________________________________________

наименование и тип инвестиционного фонда

 

Գրանցման համարը
Registration Number
Регистрационный Номер

 

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ
Date of Registration
Дата Регистрации

 

Հարկ վճարողի հաշվառման համարը
և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

Taxpayer Identification Number and Tax Authority

Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган

 

Ֆոնդի կառավարիչը
(գործադիր կառավարումն իրականացնող անձը)

 

Fund Manager

 

Управляющий фондом

 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

CHAIRMAN OF THE CENTRAL BANK
OF THE REPUBLIC OF ARMENIA

ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО
БАНКА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

_____________________________________

(ստորագրություն / signature / подпись)

(հավելվածը խմբ. 01.09.17 թիվ 193-Ն)

 

Հավելված 5
«Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի

 

Ներմուծեք նկարագրությունը_13431

Գրանցման
Վկայական
«————» ———թ. №
պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց կենտրոնացված եղանակով

CERTIFICATE OF REGISTRATION
“————” №
of contractual investment fund rules
via online centralized procedure

Свидетельство о регистрации
“————” №
правил паевого инвестиционного фонда онлайн централизованным режимом

Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——-թ. թիվ ——— որոշմամբ

Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____

Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____

համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի

according to article 21 of the Republic of Armenia Law “On Investment Funds”

согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах”

 

 _________________________________________________________________________________

ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը

_________________________________________________________________________________

name and type of the investment fund

_________________________________________________________________________________

наименование и тип инвестиционного фонда

 

Գրանցման համարը
Registration Number
Регистрационный Номер

 

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ
Date of Registration
Дата Регистрации

 

Հարկ վճարողի հաշվառման համարը
և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

Taxpayer Identification Number and Tax Authority

Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган

 

Ֆոնդի կառավարիչը
(գործադիր կառավարումն իրականացնող անձը)

 

Fund Manager

 

Управляющий фондом

 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

CHAIRMAN OF THE CENTRAL BANK
OF THE REPUBLIC OF ARMENIA

ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО
БАНКА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

_____________________________________

(ստորագրություն / signature / подпись)

(հավելվածը խմբ. 01.09.17 թիվ 193-Ն)