ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2016 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12–Ի ԹԻՎ 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 6-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 1-ին հավելված) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12–ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների ցանկի, հաստիքների թվի հաստատման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև դրանց բաշխման մասին» թիվ 1 որոշման 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12–ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների ցանկի, հաստիքների թվի հաստատման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև դրանց բաշխման մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել փոփոխություններ հավելվածի համաձայն։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12–ի թիվ 1 որոշման մեջ կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների՝ նշված Որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ։»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների՝ նշված Որոշմամբ հաստատված հաստիքների թիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 1 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշման խմբագրությամբ) |
ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների
Անվանում |
Քանակ, մարդ |
Կոլեգիայի նախագահ և անդամներ |
10 |
Կոլեգիայի նախագահի քարտուղարություն |
12 |
Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարություն |
8 |
Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ |
69 |
Ֆինանսների դեպարտամենտ |
36 |
Իրավական դեպարտամենտ |
46 |
Գործերի կառավարման դեպարտամենտ |
53 |
Ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտ |
34 |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
31 |
Վիճակագրության դեպարտամենտ |
32 |
Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ |
36 |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
36 |
Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտ |
16 |
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
44 |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
29 |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
44 |
Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ |
57 |
Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ |
35 |
Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ |
61 |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ |
32 |
Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ |
48 |
Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ |
23 |
Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ |
39 |
Էներգետիկայի դեպարտամենտ |
30 |
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ |
47 |
Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ |
32 |
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ |
42 |
Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ |
25 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
1071»։ |
3. Նշված Որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների բաշխման տասնվեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աշխատանքային միգրացիայի և պաշտպանության դեպարտամենտ։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: