Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 64
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
09.08.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
09.08.2016
Дата вступления в силу
08.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2016 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՆԱՎԱՇԻՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.27 ենթակետով՝

«7.1.27. 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ պետական պաշտպանության պատվերը կատարելու նպատակով նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 64 որոշմամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների ցանկի համաձայն:

Նշված արտոնությունը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից և տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:»:

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի վճարումից ազատման կարգի 15-րդ կետում «7.1.26» թվերը փոխարինել «7.1.27» թվերով:

3. Հաստատել Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների` կից ներկայացվող ցանկը:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից առաջացած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

  

 

  

  

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի.Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ  Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի օգոստոսի 9-ի
թիվ 64 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: