Գլխավոր տեղեկություն
Номер
N 811-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.07.2017
Дата вступления в силу
15.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2017 թվականի N 811-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Արտաբյուջետային բանկային հաշիվ բացելու մասին» N 1194-Ա որոշման 2-րդ կետը «առուվաճառքի պայմանագրի գնի վճարումներ (տնտեսագիտական դասակարգման կապիտալի ձեռքբերման գծով վճարումներ)» բառերից հետո լրացնել «, իսկ գումարի մնացորդն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման ծախսերի իրականացմանը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 14

Երևան