ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 996-Ա
«ԷՅԲԻԲԻ ԷՅԲԻ, ՍԱԲՍՏԵՅՇՆՍ» ԵՎ «ԿՈԲՌԱ ԻՆՍՏԱԼԱՍԻՈՆԵՍ Ի ՍԵՐՎԻՍԻՈՍ, ՍԻ.ԷՅ.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1.-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և «ԷՅԲԻԲԻ ԷՅԲԻ, ՍԱԲՍՏԵՅՇՆՍ» (ABB AB, SUBSTATIONS) և «ԿՈԲՌԱ ԻՆՍՏԱԼԱՍԻՈՆԵՍ Ի ՍԵՐՎԻՑԻՈՍ, ՍԻ.ԷՅ.» (COBRA INSTALACIONES Y SERVICIOS, S.A.) (գլխավոր կապալառու) կոնսորցիումի միջև 2016 թվականի հուլիսի 14-ին կնքված Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի ենթակայանի վերակառուցման մասին պայմանագրի շրջանակներում կոնսորցիումի անդամներ «ԷՅԲԻԲԻ ԷՅԲԻ, ՍԱԲՍՏԵՅՇՆՍ» և «ԿՈԲՌԱ ԻՆՍՏԱԼԱՍԻՈՆԵՍ Ի ՍԵՐՎԻՑԻՈՍ, ՍԻ.ԷՅ.» ընկերություններին թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա՝ քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|