Գլխավոր տեղեկություն
Номер
N 960-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2017
Дата вступления в силу
31.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2017 թվականի N 960-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ ներդրումային ծրագրերի քննարկման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
օգոստոսի 30-ի N 960-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

Ա. Մանուկյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Խաչատրյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Վ. Նիկոյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Գրիգորյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)

   

Վ. Լալայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ

   

Ա. Բաղդասարյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ

   

Ա. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

Խ. Աբաջյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության վերլուծության բաժնի պետ

   

Ն. Ավետյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության գործառնական ծրագրերի աջակցության բաժնի պետ
 

Ն. Մարտիրոսյան

- Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (ծրագրի ղեկավար, համաձայնությամբ)

   
Տ. Մելքոնյան

- էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան