ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2017 թվականի N 831-Ա
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի օգոստոսի 9-23-ը ներառյալ։
2. Դավիթ Հարությունյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը՝ 2017 թվականի օգոստոսի 9-20-ը, ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա, իսկ օգոստոսի 21-23-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի վրա:
(2-րդ կետը խմբ. 08.08.17 N 888-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 25 Երևան |