Գլխավոր տեղեկություն
Номер
N 1019-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2017-31.03.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2017.09.06/55(1330) Հոդ.847
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.08.2017
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
18.08.2017
Дата вступления в силу
16.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 1019-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայատանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 32-րդ հոդվածի 11-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. Գաբրիելյան

 

2017 թ. օգոստոսի 18

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 17-ի N 1019-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

1. Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է հանրային աշխատանքների դատապարտված անձի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող պրոբացիայի շահառուի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:

2. Հանրային աշխատանքների նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ՝ համաձայն N 1 ձևի, լրացնում հաշվառման քարտ՝ համաձայն N 2 ձևի:

3. Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պրոբացիայի շահառուից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին պրոբացիայի շահառուի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

4. Դատական ակտն օրենքով սահմանված կարգով փոփոխվելու դեպքում պրոբացիայի շահառուի անձնական գործին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանների դատական ակտերի պատճենները.

2) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու դեպքում` համապատասխան դատական ակտի պատճենը.

3) տուգանքի վճարման ժամկետի սահմանման կամ տուգանքի մաս առ մաս վճարման մասին դատական ակտի պատճենը:

5. Դատական ակտի պատճենը և օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ի կատար ածելու մասին կարգադրությունն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ծանուցում է ուղարկում դատարան պատիժն ի կատար ածելու մասին:

6. Դատական ակտն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին ուղարկում է ծանուցագիր՝ համաձայն N 3 ձևի, տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ: Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ վերջինիս պարզաբանում է հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, պրոբացիայի շահառուի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը՝ համաձայն N 4 ձևի, կազմում վերահսկողության պլան: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:

7. Հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումն ապահովելու նպատակով տարածքային մարմինը հանրային աշխատանքների ձևով հանրային աշխատանքների կատարման վայրերը որոշելու նպատակով համագործակցում է պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնց հետ կարող են կնքվել համապատասխան պայմանագրեր՝ համաձայն N 5 ձևի: Պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկված հանրային աշխատանքների կատարման վայրերի վերաբերյալ հայտը վերջիններիս կողմից ներկայացվում է տարածքային մարմին: Տարածքային մարմինը պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից առաջարկված հանրային աշխատանքների ձևով հանրային աշխատանքների կատարման վայրերի հայտի հիման վրա ծանուցմամբ՝ համաձայն N 6 ձևի, պրոբացիայի շահառուին ուղեգրում է հանրային աշխատանքների կատարման համապատասխան վայր:

8. Տարածքային մարմինը, ստանալով հանրային աշխատանքների կատարման առաջարկված վայրերի մասին համապատասխան տեղեկատվությունը, այն համադրում է իր որոշած վայրերի հետ, և կազմում հանրային աշխատանքների կատարման վայրերի ընդհանուր ցանկ, որը կարող է պարբերաբար վերանայվել: Ընդհանուր ցանկում առնվազն պետք է ընդգրկված լինեն այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերը (կազմակերպությունները):

9. Ցանկում ընդգրկված կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ տարածքային մարմինը գրավոր համաձայնեցնում է հանրային աշխատանքների կատարման ժամանակացույցը` համաձայն N 7 ձևի` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական օրենսգրքերի պահանջները: Ժամանակացույցի մեկական օրինակ կազմվում է տարածքային մարմնի, աշխատավայրի վարչակազմի և պրոբացիայի շահառուի համար:

10. Պրոբացիայի շահառուն պարտավոր է պրոբացիայի ծառայողի ծանուցագրով ժամանակացույցն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ներկայանալ աշխատավայրի վարչակազմ:

11. Հանրային աշխատանքների կատարման վայրը, տարածքային մարմնի կողմից որոշվելու դեպքում հաշվի են առնվում հանրային աշխատանքների կատարման վայրի և պրոբացիայի շահառուի հաշվառման վայրի (հաշվառման վայր չունենալու դեպքում փաստացի բնակության վայրի) միևնույն համայնքի կամ վարչական շրջանի շրջանակում տեղակայված լինելու հանգամանքը: Ցանկացած դեպքում հանրային աշխատանքների կատարման վայրը պետք է լինի պրոբացիայի շահառուի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հանրային աշխատանքների կատարման վայրը տարածքային մարմնի կողմից որոշվելու դեպքում հնարավորինս հաշվի է առնվում նաև պրոբացիայի շահառուի կարծիքը:

12. Պրոբացիայի շահառուին տարածքային մարմնի կողմից կարող են առաջարկվել հետևյալ աշխատանքները՝

1) բանվորական աշխատանքներ (բակերի բարեկարգում, բարձրահարկ շենքերի տանիքների վերանորոգում, ցանկապատերի ներկում, շենք-շինությունների կոսմետիկ վերանորոգում).

2) ոռոգման աշխատանքներ.

3) կանաչապատման աշխատանքներ.

4) հողի մշակման աշխատանքներ

5) ճանապարհային նշանների ներկում, մոնտաժում.

6) պատմամշակութային վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

13. Հանրային աշխատանքների կատարման վայրը որոշելուց հետո պրոբացիայի շահառուին ստորագրությամբ հանձնվում է համապատասխան կազմակերպության հետ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կարգով համաձայնեցված ժամանակացույց, որը պարտադիր է պրոբացիայի շահառուի համար:

14. Աշխատավայրի վարչակազմի ղեկավարը պրոբացիայի շահառուին ծանոթացնում է կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահական կանոններին ու կատարվող աշխատանքների առանձնահատկություններին:

15. Աշխատավայրի վարչակազմի ղեկավարը պրոբացիայի շահառուի համար ապահովում է այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնք պարտավոր էր ապահովել նույն բնույթի աշխատանքներ կատարող այլ պայմանագրային կամ հաստիքային աշխատողի համար:

16. Սույն կարգի 6-րդ և 11-րդ կետերում սահմանված գործողությունները կատարելուց հետո պրոբացիայի ծառայողը 3-օրյա ժամկետում տվյալ կազմակերպության վարչակազմ է ուղարկում ծանուցում պատիժը կատարելու մասին՝ համաձայն N 6 ձևի` կցելով ժամանակացույցը:

17. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքներում փաստացի ներգրավվելու պահից:

18. Հանրային աշխատանքների աշխատաժամանակը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի ռեժիմը և տևողությունը:

19. Պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանի հիման վրա այցելում է պրոբացիայի շահառուի աշխատավայր` պրոբացիայի շահառուի կողմից պատիժը կրելու մասին տեղեկատվություն (այդ թվում` ժամանակացույցի մեջ ներառված տեղեկատվությունը) կամ պարզաբանումներ ստանալու համար: Դրա մասին կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի ծառայողը, հաշվի առնելով այցելության ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ հայտնաբերված տվյալները, կարող է պրոբացիայի շահառուից կամ աշխատավայրի վարչակազմից պահանջել վերադարձնել ժամանակացույցի իրենց օրինակը: Այդ ժամանակահատվածում վարչակազմի կողմից երկու օրինակից կազմվում է արձանագրություն պրոբացիայի շահառուի աշխատանքի մասին, որոնցից մեկը տրվում է պրոբացիայի շահառուին: Պրոբացիայի շահառուի աշխատած ժամերը ներառվում են ժամանակացույցի մեջ: Արձանագրություն կազմելուց հետո պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին կամ աշխատավայրի վարչակազմին վերադարձնում է ժամանակացույցի իրենց օրինակը: Եթե պատժի ժամկետի ավարտից հետո պրոբացիայի շահառուն և աշխատավայրի վարչակազմը չեն ուղարկում ժամանակացույցի իրենց օրինակները, ապա տարածքային մարմինն իրավունք ունի պահանջելու դրանք:

20. Հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

21. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք՝ պատիժը կրած լինելու մասին՝ համաձայն N 8 ձևի, և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարան, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ա. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

________________________________________________________________________

(բաժնի անվանումը)

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ  N __________

 

_______________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան թիվը և վայրը _____________________________________________________________

ՀՀ քր. օր-ի _______________________ հոդվածով ____ ________________ 20  թ.

դատապարտվել է _________________________________________________________________

 (պատժատեսակն ու ժամկետը)

 

Հաշվառման է վերցվել ____ _______________ 20  թ.

Հաշվառումից հանվել է ____ _______________ 20  թ.

Հանձնված է արխիվ ____ ______________ 20  թ.

Արխիվային թիվ ________________________

Պահպանման ժամկետը __________________

 

ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Բաժնի անվանումը

Նստավայրը

Գտնվելու ժամկետը

Անձնական գործի համարը

ընդունվել է

տեղափոխվել է

           
           
           
           
           
           
           
           
           
           

 

ՀՍԿՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ստուգման
օրը

Ստուգողի պաշտոնը,
անունը, ազգանունը

Ստուգման արդյունքները (թերությունները և առաջարկությունները)

Ստուգողի ստորագրու-
թյունը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ Ի  Ա Ռ Ա Ջ Ի Ն  Մ Ա Ս

 

Անձնական գործի առաջին մասում գրանցվում է առկա փաստաթղթերի ցանկը և ժամանակային հաջորդականությամբ կարվում են հետևյալ փաստաթղթերը. դատական ակտեր և տարածքային մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշումներ:

 

Ց Ա Ն Կ 

 

ԹԻՎ ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

NN
ը/կ

Փաստաթղթերի անվանումը, ամիսը, ամսաթիվը,
տարեթիվը և համարը

Թերթերի
համարները

Ծանոթագրություն

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ Ի  Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

 

Անձնական գործի երկրորդ մասում գրանցվում է առկա փաստաթղթերի ցանկը և ժամանակային հաջորդականությամբ կարվում են հետևյալ փաստաթղթերը՝ իրավական մարմիններին ուղարկվող գրությունների պատճեններ, կողմնորոշիչ տեղեկանքներ պրոբացիայի շահառուի նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու անհրաժեշտության դեպքում (թմրադեղեր օգտագործելու և այլն), խրախուսանքների և տույժերի մասին փաստաթղթեր, վերադաս մարմիններին ուղարկվող դիմում բողոքների ուղեկցող գրությունների պատճենները և ստացված պատասխանները, պրոբացիայի շահառուին բնութագրող, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

 

Ց Ա Ն Կ

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻ ԹԻՎ __________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԵՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

NN
ը/կ

Փաստաթղթերի անվանումը, ամիսը, ամսաթիվը,
տարեթիվը և համարը

Թերթերի
համարները

Ծանոթագրություն

       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Ս Տ Ո Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Պատիժը կրած լինելու մասին տեղեկանքն ստացա:

Ստացողի ստորագրությունը և ազգանունը___________________________________________

«______» ____________________20 թ.

Գործը բաղկացած է ____________ թերթից:

Անձնական գործը կազմված է`

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության

 __________________________________________________________________________ բաժնի

 _____________________________________________________________________-ի կողմից:

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

 

______________________________

«_____ »______________________20  թ.

 

Անձնական գործը վարեց`

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության

 ________________________________________________________________________ բաժնի

____________________________________________________________________-ը:

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

 

______________________________

«_____ »______________________20  թ.

 

«Համաձայն եմ»

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության

______________________________________________ բաժնի պետ

____________________

(ստորագրությունը, ազգանունը)

 

«______» ___________________ 20  թ.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

Ազգանունը______________ Անձնական գործ

 Նախկին դատվածություններ_______________

 

Անունը ______________________________

 N ______________
____________________________________________________________________

 Հայրանունը __________________ Ծ/թ.___________

_____________________________________________________________________

 Հասցեն և հեռ. համարը ________________________________________________

____________________________________________________________________

Աշխատանքի վայրն ու պաշտոնը _______________________

 Տեղեկություններ ընթացքի մասին
_____________________________________

 Քաղաքացիությունը ___________________________________________________

____________________________________________________________________

 Դատապարտվել է «____» ____ 20  թ. _____________________________________

____________________________________________________________________

 _____________________________________________________________________________

____________________________________________________________________

 (դատարանի անվանումը, հոդվածը, պատժատեսակը և չափը)

_______________

 -----------------------------------------------------------------------------

 

 Լրացուցիչ պատժատեսակը ______________________________________________

____________________________________________________________________

 

Հաշվառման է վերցվել «___________» ______________________

 20  թ.Քարտը լրացրեց՝                                                     

 

Հաշվառումից հանվել է «______» ________________ 20 թ.
մարմնի/բաժնի

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության ____________                                                                            (անվանումը)

 Պատժի վերահսկողության ժամկետի սկիզբը «________» __________ 20  թ.

______________

(պաշտոնը) 

 

______________

(ստորագրությունը)

 

____________

(ազգանունը)

 

 Պատժի վերահսկողության ժամկետի ավարտը «________» _____________ 20  թ.

 

Ձև N 3

 ----------------------------------------------------------------------------------

 ----------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------

 

Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

 

Հայտնում եմ, որ ______________________________ կողմից 20  թ. _________________ ____-ի _________________________________________ ակտով Ձեր նկատմամբ նշանակված ______________________________________________________________կապակցությամբ Դուք պարտավոր եք 20 թ. _________________ ________-ին ժամը _____ -ին ներկայանալ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության _____________________________________________ բաժին (__________________________________________________________________________):

(հասցեն)

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի

պետական ծառայության

_______________________________բաժնի պետ

/ /

_._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._.

 

 ----------------------------------------------------------------------------------

 ----------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------

 

Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

 

Հայտնում եմ, որ ______________________________ կողմից 20  թ. _________________ ____-ի ________________________________________ ակտով Ձեր նկատմամբ նշանակված ______________________________________________________________կապակցությամբ Դուք պարտավոր եք 20 թ. _________________ ________-ին ժամը _____ -ին ներկայանալ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության _____________________________________________ բաժին (__________________________________________________________________________):

 (հասցեն)

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի

պետական ծառայության

_______________________________բաժնի պետ

/ /

 

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ստորագրություն վերցնելու մասին

 

Ես ` ___________________________________________________________________

 (պրոբացիայի շահառուի ազգանունը, անունը, հայրանունը )

ՀՀ քրեական օրենսգրքի ______________________________________________ հոդվածի

համաձայն ___ ___________  20  թ. __________________________________________

 (դատարանի անվանումը)

կողմից դատապարտված ________________________________________________ ի,

 (նշել պատիժը)

 

ստորագրությամբ հավաստում եմ այն մասին, որ ինձ բացատրվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվությունը՝ դրանք չկատարելու համար:

 Տեղեկացվել եմ նաև պրոբացիայի ծառայողի յուրաքանչյուր կանչի դեպքում ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության տարածքային բաժին ներկայանալու պարտականության մասին:

/սույն պարբերությունը լրացվում է փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված պրոբացիայի շահառուների դեպքում/:

 

____ _____________ 20 թ.

_________________________________

(շահառուի ստորագրությունը)

 

Ստորագրությունը վերցրեց

 

ՀՀ արդարադատության նախարարության

պրոբացիայի պետական ծառայության______________________________________________

  (բաժնի անվանումը)

բաժնի ________________________

(պաշտոնը)

 

_______________________ 

(ստորագրությունը)

_________________________________

(ազգանունը)

 

 _____ _______________ 20  թ.

 

Ձև N 5

 

Հ Ա Մ Ա Գ Ո Ր Ծ Ա Կ Ց Ո Ւ Թ Յ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Հանրային աշխատանքների ձևով պատիժ կրող անձին ժամանակացույցով սահմանված աշխատաժամերով ապահովելու մասին

 

քաղ. ------------------------

----- ------------------------- 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության -------------------------------------------------------------------------------- բաժինը (այսուհետև` բաժին ) ի դեմս բաժնի պետ ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ ի, որը գործում է ըստ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների գործունեության կարգի, մի կողմից և ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- (այսուհետև` հանրային աշխատանքի կրման վայր) ի դեմս ----------------------------------------------------------------------------------- մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի --------------- բաժինը պարտավորվում է հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինության կողմից ներկայացված հայտի հիման վրա դատական ակտով հանրային աշխատանքների ձևով պատիժ կրող անձին ուղեգրել հանրային աշխատանքների կատարման վայր, իսկ հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինությունը պարտավորվում է դատապարտյալին ապահովել բաժնի կողմից կազմված հանրային աշխատանքների կատարման ժամանակացույցով սահմանված աշխատաժամերով:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Բաժինն իրավունք ունի՝

2.1.1. իրականացնել ընդհանուր վերահսկողություն հանրային աշխատանքների կատարման ամբողջ ընթացքի նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կամ հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինության կողմից ժամանակացույցում խախտում կատարելու հատկանիշների առկայության դեպքում դադարեցնել սույն պայմանագիրը և դատապարտյալին ուղեգրել հանրային աշխատանքների կատարման այլ վայր, այցելել հանրային աշխատանքների կատարման վայր դատապարտյալի կողմից պատժի կրման վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում` ժամանակացույցի մեջ ներառված տեղեկատվությունը) կամ պարզաբանումներ ստանալու համար՝ առանց աշխատանքային գործունեությանը միջամտելու, պատժի ժամկետի ավարտից հետո կամ հաշվի առնելով բաժնի ծառայողի այցելության ընթացքում հայտնաբերված տվյալները, հանրային աշխատանքների կատարման վայրից հետ վերցնել ժամանակացույցի` իրենց տրված օրինակը.

2.1.2. իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

2.2. Բաժինը պարտավոր է՝

2.2.1. հաշվի առնելով ՀՀ քրեական------------------------------------- պահանջները` հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինության հետ համաձայնեցնել հանրային աշխատանքների կատարման ժամանակացույցը, որում ներառված են դատապարտյալի աշխատաժամերը, դատապարտյալին պարտավորեցնել ժամանակացույցի իր օրինակն ստանալուց հետո ներկայանալ հանրային աշխատանքների կատարման վայր հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելու և եռօրյա ժամկետում հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինությանը ծանուցում ուղարկել պատիժը կատարելու մասին` կցելով ժամանակացույցի` հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինության օրինակը, դատապարտյալի պատժից ազատվելու, պատժի կրումը հետաձգվելու կամ կասեցվելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կալանքով կամ ազատազրկմամբ փոխարինվելու դեպքում տեղեկացնել հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինությանը:

2.3. Հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինությունն իրավունք ունի՝

2.3.1. հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինությունն իրավունք ունի հանրային աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում պահանջելու դատապարտյալից պահպանել հանրային աշխատանքների կատարման վայրի ներքին աշխատանքային կանոնները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորելու աշխատանքի նկատմամբ, կատարելու իր համար նախատեսված աշխատանքները, ցանկացած ժամանակ դադարեցնելու սույն պայմանագիրը:

2.4. Հանրային աշխատանքների կատարման վայրի տնօրինությունը պարտավոր է՝

2.4.1. կազմակերպել և հսկել դատապարտյալի կողմից աշխատանքների կատարումը` այդ մասին համապատասխան գրառումներ կատարելով ժամանակացույցի իր օրինակում` ստորագրելով և կնքելով այն, հանրային աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու, աշխատանքային կանոնները խախտելու մասին անհապաղ տեղեկացնել բաժնին, պատժի ժամկետի ավարտից հետո բաժին ուղարկել ժամանակացույցի իր օրինակը:

 

3. Եզրափակիչ դրույթներ

 

3.1. Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասների դիմաց փոխհատուցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից և շարունակում է իր գործողությունը մինչև պայմանագրի գործողությունը դադարելը:

3.3. Սույն պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

3.4. Սույն պայմանագիրը կազմված է 2 բնօրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ, մեկական բնօրինակ յուրաքանչյուր կողմին:

3.5. Պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել միայն կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

3.6. Սույն պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերն ենթակա են լուծման համաձայն ՀՀ օրենսդրության:

 

 4. Կողմերի հասցեները`

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության բաժնի պետ Տնօրեն
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------

քաղ.----------------------------

 
-------------------------------  
Հեռախոսահամարը  
------------------------------- -------------------------------

 

Ձև N 6

 

 ________________________________________

 (համապատասխան մարմնի/կազմակերպության/անվանումը)

 ___________________________________________

 (ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը)

 ________________________________________

 

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության

 

_______________________________________ բաժինը

 (բաժնի անվանումը)

 

Հայտնում է, որ _______________________________________________________________ -ը

դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի________________________________ հոդված(ներ)ով

____ _____________20  թ. __________________________________________________ կողմից

 (դատարանի անվանումը)

______________________________________________________________________________

 (նշել պատժատեսակը, պատժաչափը)

______________________________________________________________________________

 

Կից՝ դատավճռի, որոշման պատճենը _____________ թերթ:

Խնդրում եմ __________________ ժամկետում կատարել հետևյալ գործողությունները՝

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

________________________________________

 

ՀՀ արդարադատության նախարարության

պրոբացիայի պետական ծառայության

_____________________ բաժնի պետ

 

_______________________

(ստորագրությունը)

_________________________________

(ազգանունը)

 

 ____ ________________ 20  թ.       Հեռախոսահամարը ________________________

 

Ձև N 7

 

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ________________________________ բաժին

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

(հանրային աշխատաժամերի)

 

Սույն ժամանակացույցը կազմված է ՀՀ քրեական օրենսգրքի ________________________ հոդվածով

______________________________________________________________ դատարանի

 ___ __________________ 20  թ. դատավճռով (որոշմամբ) ___________ ժամ հանրային աշխատանքների դատապարտված

______________________________________________________________________________ 

 (շահառուի ազգանունը, անունը, հայրանունը)

_______________ -ի կողմից պատիժը ________________________________________________

________________________________________________________________ -ում կրելու նպատակով:

 

ՀՀ արդարադատության նախարարության

պրոբացիայի պետական ծառայության

_________________________________

 

բաժնի պետ

 

_______________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_________________________________

(ստորագրությունը)

 ________________________________________________________________________________

 (կազմակերպության ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ ______ 20  թ.

 

Դատապարտյալի ստորագրությունը ______________________

 

Ձև N 8

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության

_______________________________ բաժին

 

 ------ ------------------------ 20  թ.

 

Ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Հանրային աշխա-տանք-ների սկիզբը

Հանրային աշխա-տանք-ների ավարտը

Նախա-տեսվող աշխատա-ժամերի քանակը

Փաստացի աշխատած ժամերի քանակը

Գործատու կազմա-կերպության անվանումը

Շահառուի ստորագրու-թյունը/ ստորագրվում է վարչակազմի օրինակում

Վարչակազմի ներկայացուցչի ստորագրու-թյունը
/ստորագրվում է շահառուի օրինակում

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

------------------------------------ բաժնի պետ

------------------------------------տնօրեն

_______________________

(անունը, ազգանունը)

_________________________________

(անունը, ազգանունը)

_______________________

(ստորագրությունը)

_________________________________

(ստորագրությունը)