Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 09-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2018-01.01.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38) Հոդ.269
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
14.07.2017
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
14.07.2017
Дата вступления в силу
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հուլիսի 2017 թ.

թիվ 09-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ) (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 9-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի փետրվարի 20-ի թիվ 07-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 Ներմուծեք նկարագրությունը_19430

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017 թվականի հուլիսի 14-ի
թիվ 09-Ն որոշման

ՁԵՎ 1-առևտուր (փոքր)
(եռամսյակային)


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20    թ.__________    եռամսյակ
 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. հուլիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ___________________________________________________________________

(անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը)

Գտնվելու վայրը ______________________________________________________ I___I___I___I___I

(գործունեության իրականացման հասցեն) (փոստային դասիչ)

Մարզը__________________________________________________________________ I____I____I

                                                               (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը __________________________________________ I____I____I____I

                                                                       (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________________


__________________________________________________________ I____I____I____I____I____I

                                                                (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Պետական ռեգիստրի գրանցման համարը


I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I


Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը


I___I___I___I___I___I___I___I___I


Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)


I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:


 

Բաժին 1   Առևտրի հիմնական ցուցանիշները

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի


 

Ցուցանիշ

Տողի համարը

Հաշվետու եռամսյակ

Ապրանքային մնացորդը

Աշխատողների միջին ամսական թվաքանակը (մարդ),
(տասնորդական ճշտությամբ)

Ա

Բ

1

2

3

Առևտրի շրջանառությունը,
ընդամենը (115, 120, 125 տողերի գումարը)

110

     

այդ թվում`

Մանրածախ առևտուր, բացի

ավտոմեքենաների և

մոտոցիկլների առևտրից,

ընդամենը

115

      

որից` շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր

115.1

     

դրանից` բենզինի մանրածախ առևտուր

115.1.1

     

դիզելային վառելիքի մանրածախ

առևտուր

115.1.2

     

Մեծածախ առևտուր, բացի

ավտոմեքենաների

և մոտոցիկլների առևտրից,

ընդամենը

120

     

որից` համակարգիչների, ծայրամասային
սարքվածքների և ծրագրային
ապահովման մեծածախ առևտուր

120.1

     

էլեկտրոնային և

հեռահաղորդակցության

սարքավորանքի և դրանց մասերի

մեծածախ առևտուր

120.2

     

բջջային հեռախոսների մեծածախ առևտուր

120.3

     

էլեկտրոնային չգրառված կրիչների մեծածախ առևտուր

120.4

     

շարժիչային վառելիքի մեծածախ առևտուր

120.5

     

դրանից` բենզինի մեծածախ առևտուր

120.5.1

     

դիզելային վառելիքի մեծածախ առևտուր

120.5.2

     

Ավտոմեքենաների և մոտոցիկլների

մեծածախ ու մանրածախ առևտուր

և նորոգում, ընդամենը (125.1, 125.2,

125.3,125.4 տողերի գումարը)

125

     

այդ թվում`

ավտոմեքենաների առևտուր

125.1

     

որից`

ավտոմեքենաների մանրածախ առևտուր

125.1.1

     

ավտոմեքենաների մասերի և

պարագաների առևտուր

125.2

     

որից`

ավտոմեքենաների մասերի և

պարագաների մանրածախ առևտուր

125.2.1

     

ավտոմեքենաների տեխնիկական

սպասարկում և նորոգում

125.3

     

մոտոցիկլների, դրանց մասերի ու

պարագաների առևտուր, տեխնիկական

սպասարկում և նորոգում

125.4

     

որից`

մոտոցիկլների, դրանց մասերի ու

պարագաների մանրածախ առևտուր

125.4.1

     

 

Բաժին 2 Համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտրի շրջանառությունը

 

Ցուցանիշ

Տողի համարը

Հաշվետու
եռամսյակ

Ա

Բ

1

Ընդամենը, (135, 140, 145 տողերի գումարը)

130

 

այդ թվում`

115 (մանրածախ առևտուր) տողից

135

 

120 (մեծածախ առևտուր) տողից

140

 

125 (ավտոմեքենաների առևտուր) տողից

145

 

       

Ղեկավար

_______________________

     (Ազգանուն, անուն)

 

_______________________

(Ստորագրություն)

     

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_______________________

(Ազգանուն, անուն)

   

_______________________

(Ստորագրություն)

       
     

«_ _ »______ ____20___թ.

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017թ. հուլիսի 14-ի
թիվ 09-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ՓՈՔՐ) ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (փոքր) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում՝ առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:

6. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

7. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

8. Մեծածախ և/կամ մանրածախ առևտուր չի համարվում տնտեսական գործունեության այն տեսակը, որը վերաբերում է սննդամթերքի (հացաբուլկեղեն, հրուշակեղեն կամ պատրաստի մսամթերք) արտադրական գործունեության իրականացմանը կից գտնվող խանութում (սրահում) դրանց մեծածախ և/կամ մանրածախ վաճառքին:

9. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

10. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում.

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

11. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.

1) բաժին 1՝ առևտրի հիմնական ցուցանիշները,

2) բաժին 2՝ համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտուրը:

13. Բաժին 1-ի տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):

14. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:

1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

2) Տող 115.1-ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:

3) Տող 115.1.1-ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

4) Տող 115.1.2-ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

15. Տող 120-ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից: Ցուցանիշը ներառում է նաև ապրանքների վերավաճառքը արտերկրում: Ապրանքների վերավաճառքը արտերկրում որոշվում է որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից գնված (ձեռքբերված) ու հետագայում արտերկրում վերավաճառված ապրանքը՝ չներմուծելով ապրանքը վերավաճառող միավորի երկիր:

1) Ցուցանիշը չի ներառում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մեծածախ առևտուրը:

2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:

3) Տող 120.1-ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:

4) Տող 120.2-ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:

5) Տող 120.3-ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:

6) Տող 120.4-ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:

7) Տող 120.5-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազօլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:

8) Տող 120.5.1-ը ներառում է բենզինի մեծածախ առևտուրը:

9) Տող 120.5.2-ը ներառում է դիզելային վառելիքի մեծածախ առևտուրը:

16. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:

1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:

2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և մարդատար մասնագիտացված ավտոմեքենաների մանրածախ առևտուրը:

3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:

4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:

6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

17. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու եռամսյակում:

18. Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկված` վաճառքի ընթացիկ գներով:

19. Հաշվետվության 3-րդ` «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» սյունակի ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու եռամսյակի բոլոր ամիսների աշխատողների թվաքանակի հանրագումարը եռամսյակի ամիսների թվի՝ 3-ի վրա բաժանելով: «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

20. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:

1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:

21. Հաշվետվության բաժին 2-ի 135, 140 և 145 տողերում լրացվում է համացանցի (ինտերնետի) միջոցով իրականացված առևտրի շրջանառությունը: Համացանցի միջոցով ապրանքի վաճառք է համարվում վաճառքի այն տեսակը, երբ գնորդը պատվիրում է ապրանքը համացանցի միջոցով և վճարումը կարող է իրականացնել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով:

1) բաժին 2-ի 1-ին սյունակի 135 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 115 տողից, 140 տողը՝ 120 տողից և 145 տողը՝ 125 տողից: