Գլխավոր տեղեկություն
Номер
N 607-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.2017
Дата вступления в силу
08.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 607-Ա

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին`

1) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 07 խմբի 03 դասի «01. Զբոսաշրջության զարգացման ծրագիր» բյուջետային ծրագրով նախատեսված միջոցառումների գծով սահմանված հատկացումներից 55,100.0 հազ. դրամի չափով միջոցառումներն իրականացնել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի միջոցով, իսկ 25,500.0 հազ. դրամի չափով միջոցառումներն իրականացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով որպես դրամաշնորհ՝ առանց մրցույթի Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացնել 25,500.0 հազ. դրամ և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամին 55,100.0 հազ. դրամ ու ապահովել մեկամսյա ժամկետում դրամաշնորհի հատկացման մասին պայմանագրերի կնքումը:

(1-ին կետը փոփ. 03.08.17 N 923-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 7

Երևան