Գլխավոր տեղեկություն
Номер
N 933-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.09.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2012
Дата вступления в силу
30.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2012 թվականի N 933-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Եվրոպական միության Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 29-ի N 933-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈԻՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Ջիլավյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)

   

Լ. Պետրոսյան

 

- ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

Ա. Գիլոյան

 

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

 

Ա. Անտոնյան

 

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ապահովման վարչության պետ

 

Ա. Հովսեփյան

 

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի պետ

 

Լ. Հարությունյան

 

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի պետ

 

Ա. Խաչատրյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության երկրորդ քարտուղար

 

Ռ. Խաչատրյան

 

- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետ (համաձայնությամբ)

 

Ս. Ավետիսյան

  

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (քարտուղար)

(հավելվածը խմբ. 06.10.14 N 999-Ա, 10.08.17 N 902-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան