ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2017 թվականի N 1306-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 6,115,103,314 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Վայոց ձորի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին։
3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի շահագործման պայմանագրեր:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 19 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
ՀՀ մարզի և օբյեկտի անվանումը |
Օբյեկտի հզորությունը (գծ. մ) |
Կառույցի արժեքը (դրամ) |
IRFSP/CW/NCB-2016/034 |
|||
1. |
ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
5744 |
229,099,292 |
2. |
ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում |
528 |
100,999,448 |
Ընդամենը |
6272 |
330,098,740 | |
IRFSP/CW/NCB-2016/035 |
|||
3. |
ՀՀ Վայոց ձորի մարզի Հեր-Հերի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
11837 |
377,719,402 |
4. |
ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմքի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
3052 |
73,740,514 |
5. |
ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում |
2049 |
46,929,097 |
Ընդամենը |
16938 |
498,389,013 | |
Լոտ 2 |
|||
6. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
7641 |
326,625,427 |
7. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
20281 |
741,133,566 |
8. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
19552 |
982,744,092 |
9. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
18027 |
1,215,037,577 |
Ընդամենը |
65501 |
3,265,540,662 | |
Լոտ 3 |
|||
10. |
ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
7463 |
255,387,558 |
Ընդամենը |
7463 |
255,387,558 | |
Լոտ 5 |
|||
11. |
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
27093 |
565,828,970 |
12. |
ՀՀ Սյունիքի մարզի Շենաթաղի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
12161 |
350,419,218 |
13. |
ՀՀ Սյունիքի մարզի Լորի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
11986 |
342,581,272 |
14. |
ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
3549 |
165,238,353 |
15. |
ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում |
12971 |
341,619,528 |
Ընդամենը |
67760 |
1,765,687,341 | |
Ընդհանուրը |
163934 |
6,115,103,314 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |