Գլխավոր տեղեկություն
Номер
N 739-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.11.2017-21.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.832
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Дата вступления в силу
06.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 739-Ն

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.05.06 N 682-Ն)

1. Հաստատել`

ա) 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝  համաձայն N 1 հավելվածի.

բ) 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝  համաձայն N 2 հավելվածի.

գ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 10.09.15 N 1047-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 16
Երևան

     

  

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 739-Ն որոշման

Կ Ա Ր Գ

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

11. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

էլեկտրատեղակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված էներգատեղակայանք,

էլեկտրատնտեսություն` էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիր:

(11-ին կետը լրաց. 26.05.06 N 682-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ՝ սպառողներ) վրա:

3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական էներգիա սպառողների 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների (այսուհետ` Էլեկտրատեղակայանքներ) գործարկման եզրակացությունը` գործարկման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին):

(3-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն, 15.01.09 N 52-Ն)

4. Նոր կառուցվող և վերակառուցվող Էլեկտրատեղակայանքները պետք է կառուցվեն նախագծին համապատասխան:

5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

(5-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն)

6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի, նշվում են էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ առանձին դեպքերում` փոստի, թղթային ձևով, լիազոր մարմին ներկայացված տեխնիկական փաստաթղթերի անվանումները, ինչպես նաև տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին, տեխնիկական պայմաններին և տեխնիկական կանոնակարգերին: Լիազոր մարմնի կողմից ընդունելի են համարվում անվտանգության որևէ նորմի խախտմանը չհանգեցնող նախագծից այն տարբերությունները, որոնք փաստացի առկա են և գրավոր հիմնավորված: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը:

(6-րդ կետը փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն, 12.10.17 N 1294-Ն)

7. Լիազոր մարմնի կողմից Էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է էլեկտրատնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:

(7-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

8. Անհրաժեշտության դեպքում, երբ Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) ակնադիտական ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս դրանց փաստացի բավարար տեխնիկական վիճակից շեղումներ, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչի պահանջով կարող է կատարվել Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) անհատական փորձարկում՝ շահագործող անձնակազմի կողմից` պահպանելով փորձարկումների անվտանգությունը: Լիազոր մարմնի մասնագետ-տեսուչն իրավունք չունի նշված փորձարկումների շրջանակներում ինքնուրույն կատարելու որևէ աշխատանք:

9. Էլեկտրատեղակայանքների` նախագծին, տեխնիկական կանոնակարգերին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, նախատեսված հավաքակցման աշխատանքների թերի կատարման, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը կազմում է բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:

(9-րդ կետը փոփ.12.10.17 N 1294-Ն)

10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:

(10-րդ կետը փոփ. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն)

11. 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործարկվում են լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության առկայության դեպքում:

(հավելվածը փոփ., լրաց. 26.05.06 N 682-Ն, փոփ. 15.01.09 N 52-Ն, փոփ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն, խմբ., փոփ.12.10.17 N 1294-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 739-Ն որոշման

Ց Ա Ն Կ

6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դիմում՝ էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.

2) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:

2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում՝

1) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.

2) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.

3) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը.

3.1) էլեկտրամատակարարման միագիծ սխեման:

4) համապատասխան դեպքերում՝ N 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:

(2-րդ կետը լրաց. 12.10.17 N 1294-Ն)

(գլուխը խմբ. 10.09.15 N 1047-Ն)

II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

8. Օդային գծերի մայրուղային կատարողական գծագիրը

9. Կառուցողի կողմից տրված`

ա) հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը,

բ) գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված և չափագիտական վկայագիր ստացած չափման միջոցներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ` մասնագիտացված կազմակերպություն) կողմից կազմված`

ա) գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը,

բ) հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման (2500 Վ մեգօմաչափով) և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ փորձարկման արձանագրությունները:

(10-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

11. Մալուխային գծերի մայրուղային կատարողական գծագիրը

12. Մալուխային գծերի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով, տրված կառուցողի կողմից

13. Մալուխային գծերի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից`

ա) մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով),

բ) փորձարկումից առաջ և հետո մեկուսացման դիմադրության չափման (մեգօմաչափով)

(13-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ
ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

14. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա) տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը,

բ) ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունները,

գ) առաջնային փոխարկումների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով),

դ) (ենթակետն ուժը կորցրել է 26.05.06 N 682-Ն)

ե) յուղային անջատիչների ստուգման, կարգաբերման արձանագրությունը,

զ)  հողանցման սարքվածքների փաստաթղթերը`

հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները,

հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը

(14-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

15. Հողանցման սարքվածքների ծածկված աշխատանքների ակտը` տրված կառուցողի կողմից

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՈՒ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
(վերնագիրը լրաց. 31.10.13 N 1196-Ն)

16. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա) ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը,

բ) սինքրոն էլեկտրաշարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը,

գ) հողանցման սարքվածքի դիմադրության չափման արձանագրությունը

(16-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

17. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման սխեման` կազմված լիցենզավորված կազմակերպության կողմից

18. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա) պարպիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը,

բ) պարպման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության),

գ) շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները

(18-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

19. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`

ա) կոնդենսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ),

բ) կոնդենսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը:

Բացի նշվածներից` ներկայացվում են նաև կոմուտացման սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:

(19-րդ կետը փոփ. 26.05.06 N 682-Ն)

(հավելվածը փոփ. 26.05.06 N 682-Ն, փոփ., խմբ., լրաց. 31.10.13 N 1196-Ն, խմբ. 10.09.15 N 1047-Ն, լրաց. 12.10.17 N 1294-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 739-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

 

քաղ. Երևան, Կառավարական տուն 2
_______  ____________  20   թ.

______________________________________________________________

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______

 

Էլեկտրատեղակայանքի

սեփականատեր _______________________________________________

(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ֆիզիկական անձի լրիվ անվանումը)

_________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Տեղադրման վայրը _____________________________________________

Լրիվ անվանումը ______________________________________________

_________________________________________________________

Անվանական լարումը _________________________________________ (կՎ)

Լարման տեսակը ______________________________________________

(հաստատուն /փոփոխական/ իմպուլսային/ այլ)

Լարման ֆազերի քանակը _________________________________________

Հզորությունը _________________________________________ (կՎԱ, կՎտ)

Էլեկտրասնման աղբյուրը __________________________________________

__________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը _______________________________

Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը ___________________________

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

__________________________________________________________

(կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը

(ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

(էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը)

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում է էլեկտրատեղակայանքը գործարկել:

 

Կ.Տ.

Ղեկավար

_______________

__________________

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

  (հավելվածը փոփ. 15.01.09 N 52-Ն)

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 739-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

_______________________________________________ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Ֆիզիկական անձ _______________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

Իրավաբանական անձ __________________________________________________________

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել ____________________________________ էլեկտրատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

Էլեկտրատեղակայանքի տեղադրման վայրը ________________________________________

Անվանական լարումը _______________________________________________________ (կՎ)

Լարման տեսակը ______________________________________________________________

Կից՝ ներկայացնում եմ էլեկտրասնման տեխնիկական պայմանները (________ էջ):

 

Դիմող

_______________(ստորագրությունը)

_______________________________________________

(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

(ձևը փոփ. 12.10.17 N 1294-Ն)

 

Ձև N 2

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

_______________________________________________ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Ֆիզիկական անձ

_____________________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

Իրավաբանական անձ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ _______20 թ. N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:

 

Խնդրում եմ տրամադրել ____________________________________ էլեկտրատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

 

Դիմող

_______________(ստորագրությունը)

_______________________________________________

(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

(ձևը փոփ. 12.10.17 N 1294-Ն)

(հավելվածը լրաց. 10.09.15 N 1047-Ն, փոփ. 12.10.17 N 1294-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան