Գլխավոր տեղեկություն
Номер
N 957-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.08.23/53(1328) Հոդ.819
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.08.2017
Дата вступления в силу
24.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 957-Ն

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Դ» ՍԵՐԻԱՅԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար կիրառության մեջ դնել «Դ» սերիայի դրոշմապիտակները:

2. Սահմանել՝

1) որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կիրառության մեջ դրված սերիաներով դրոշմապիտակների առկայության դեպքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար կարող են տրամադրվել նաև կիրառության մեջ դրված սերիաներով դրոշմապիտակներ.

2) «Դ» սերիայի դրոշմապիտակի հազար հատի արժեքը` 3783 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 11

Երևան