Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-162-Ա
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (09.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.974
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
14.10.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.10.2003
Дата вступления в силу
15.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Հաստատել ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմը՝

 

Արթուր ԱՇՈՒՂՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ

   

Գևորգ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության բաժնի պետի տեղակալ

   

Աշոտ ԲՐՈՒՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության բյուջետային կապիտալ ծախսերի և նյութական արտադրության ոլորտի ճյուղերում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

   

Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ

   

Մարատ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի դեկան

   

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության ամբիոնի վարիչ

   

Սևակ ԳԱԼՍՏՅԱՆ

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լեռնային բաժնի պետ

   

Թելման ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ

«Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային փակ բաժնետիրական ընկերության քարի մշակման լաբորատորիայի վարիչ

   

Վալերի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

«ԷյՍիՓի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։

 

(1-ին կետը փոփ. 08.09.05 ՆՀ-155-Ա)

 

2. Հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հոկտեմբերի 14
Երևան
ՆՀ-162-Ա

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.09.2005, ՆՀ-155-Ա 09.09.2005, ՆՀ-162-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան