Գլխավոր տեղեկություն
Номер
N 922-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2017
Дата вступления в силу
08.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2017 թվականի N 922-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 8-րդ, 13-րդ և 24-րդ հոդվածներով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Կոմիտասի 49/14 հասցեում գտնվող՝ 466.6 քառ. մետր տարածքով կաթսայատան շենքը, 40.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով պարիսպը և 0.14397 հեկտար հողամասը՝ 8090.2 հազ. դրամ սկզբնական արժեքով (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 23072013-01-0011), և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 49/3 շենքի 2-րդ մասնաշենքի 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը՝ 12676.8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 49/3 շենքի 2-րդ մասնաշենքի 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը՝ 12676.8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 5 տարի ժամկետով՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությանը` գործարար ծրագիր իրականացնելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝

1) «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանով նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.

2) «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարման վերաբերյալ համաձայնագրեր՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան