Գլխավոր տեղեկություն
Номер
N 1322-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.11.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.01/65(1340) Հոդ.1058
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.10.2017
Дата вступления в силу
02.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1322-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 909-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 489-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների 6-րդ կետերում «մեկամսյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 23
Երևան