Գլխավոր տեղեկություն
Номер
N 876-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2017
Дата вступления в силу
05.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2017 թվականի N 876-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

1. Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ապահովել շահագրգիռ պետական կառավարման մարմինների պատշաճ մասնակցությունը համաժողովին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել միջոցառման մասին համապատասխան տեղեկատվության տարածումը՝ անհրաժեշտ մասնակցությունն ապահովելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 4

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թվականի
օգոստոսի 4-ի N 876-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Ռ. Հարությունյան 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Վ. Կարապետյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

   

Լ. Թումյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի առևտրի և ճյուղային քաղաքականության վերլուծությունների և համադրումների վարչության պետ

   

Ա. Կիրակոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ

   

Վ. Ասեյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության ԵԱՏՄ մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

   

Տ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)

   

Է. Կիրակոսյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Իվանով

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱՊՀ ուղղվածության ղեկավար (համաձայնությամբ)

   

Ա. Եգանյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան