ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2016 թվականի N 84-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 51, 51/9, 51/10 և 51/11 հասցեներում գտնվող անշարժ գույքը «այսուհետ` գույք»՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ՍԱՍՍՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (հասցեն՝ քաղ. Երևան, 0008, Գաջեգործների փող., 1/1) (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2016 թվականի հունվարի 27-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 372059 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 1000 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) տեքստիլի արտադրություն կազմակերպելու նպատակով պայմանագրի կնքման օրվանից սկսած՝ երկու տարի վեց ամսում իրականացնել 2293400 եվրոյին համարժեք դրամի չափով ներդրում (հաշվարկված ներդրումների կատարման ժամանակահատվածի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի չափով).
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
3) գույքի վաճառքի դեպքում վճարել հողամասի կադաստրային արժեքը:
(3-րդ կետը փոփ. 27.07.17 N 894-Ա)
4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 84-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անշարժ գույքի հասցեն |
Անշարժ գույքի մակերեսը (քառ. մետր) |
Հողամասի մակերեսը (հեկտար) |
1. |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Ղանդիլյան 51 |
3412.53 |
0.978493 |
2. |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Ղանդիլյան 51/9 |
640.89 |
0.297368 |
3. |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Ղանդիլյան 51/10 |
840.16 |
0.439005 |
4. |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Ղանդիլյան 51/11 |
1879.13 |
0.209748 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.07.2017, N 894-Ա | 28.07.2017, N 84-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|