Գլխավոր տեղեկություն
Номер
N 865-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2017
Дата вступления в силу
26.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 865-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 839-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 43-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման 1-ին կետում «2017 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով, իսկ «և մաքսային մարմինների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված տեսչական մարմինների,» բառերով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 839-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 43-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 25

Երևան