Գլխավոր տեղեկություն
Номер
N 294-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.219
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.06.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.06.2005
Дата вступления в силу
11.08.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 հունիսի 2005 թ.

 N 294-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԱՆՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման և անվերադարձելիության պահը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
 
2005 թ. հունիսի 16
Երևան
  

 

 Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թ. հունիսի 8-ի
թիվ 294-Ն որոշման

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԱՆՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Սույն ակտով կարգավորվում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգերում վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման և վճարահաշվարկային փաստաթղթերի անվերադարձելիության պահը:

2. Սույն ակտում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

3. Վճարահաշվարկային համակարգ (այսուհետ՝ համակարգ) վճարահաշվարկային փաստաթղթի մուտքագրման պահ է համարվում այն պահը, երբ վճարային գործիքը  ընդունող համակարգի մասնակցի համար վճարային գործիքը հասանելի դառնալուց հետո, սկսվում է վճարային գործիքի տվյալների  մշակումը տվյալ մասնակցի կողմից: Սույն ակտի իմաստով վճարային գործիքը ընդունող համակարգի մասնակից է համարվում վճարման շղթայում ընդգրկված համակարգի առաջին մասնակիցը, ում ներկայացվում է վճարային գործիքը՝ այն տիրապետողի կամ վճարումը նախաձեռնողի կողմից: Սույն ակտի իմաստով վճարային գործիքի տվյալների մշակումը վճարային գործիքը բնութագրող տվյալների հետ այնպիսի գործողությունների իրականացումն է, որոնց արդյունքում վճարային գործիքը ընդունող համակարգի մասնակիցը կայացնում է որոշում՝ վճարային գործիքը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:

4. Վճարահաշվարկային համակարգ մուտքագրված վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ է համարվում այն պահը, երբ իրականացվել է համակարգի մասնակիցների միջև ծագած դրամական պարտավորությունների վերջնահաշվարկը: «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման նպատակով վճարահաշվարկային համակարգ մուտքագրված վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ է համարվում վճարահաշվարկային փաստաթղթի՝ վճարահաշվարկային համակարգ մուտքագրվելու պահը:

(4-րդ կետը լրաց. 07.07.17 թիվ 143-Ն)

5. Վճարահաշվարկային համակարգի կանոններով վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ սահմանված լինելու դեպքում այդ կանոններին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համաձայնություն կարող է տրվել, եթե դրանցում նշվում է, որ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման նպատակով վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ է համարվում վճարահաշվարկային փաստաթղթի՝ համակարգ մուտքագրվելու պահը:

(5-րդ կետը լրաց. 07.07.17 թիվ 143-Ն)

(հավելվածը լրաց. 07.07.17 թիվ 143-Ն)