ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության`
1) 13-րդ կետի 1.1-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ ենթակետ.
«1.2) հատուկ հանձնարարություններով դեսպան.».
2) 16-րդ կետի 3-րդ ենթակետում «աշխատակազմի ղեկավարի տեղակալին,» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանին» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 1.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ կետ.
«1.4. Հատուկ հանձնարարություններով դեսպան»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 22 Երևան ՆՀ-253-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|