Գլխավոր տեղեկություն
Номер
N 426-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.09.2017-07.12.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.03/28(1303) Հոդ.450
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2017
Дата вступления в силу
04.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2017 թվականի N 426-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 757,843.4 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 173,079.4 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 203,331.7 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 381,432.3 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 24.08.17 N 1046-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 4 և 5 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված դրույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 28

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 426-Ն որոշման

 

(հավելվածը փոփ. 24.08.17 N 1046-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 426-Ն որոշման

 

(հավելվածը փոփ. 24.08.17 N 1046-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 426-Ն որոշման

 

(հավելվածը փոփ. 24.08.17 N 1046-Ն)


 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 426-Ն որոշման


 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 426-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2017, N 1654-Ն 22.12.2017, N 426-Ն
23.11.2017, N 1497-Ն 07.12.2017, N 426-Ն
24.08.2017, N 1046-Ն 14.09.2017, N 426-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան